02.01.2025 ● 19:41
31.12.2024 ● 21:00
30.12.2024 ● 21:23
02.07.2012 ● 19:55
Կորյուն Մանուկյան. «Ո՞ւմ հայտնի չէ, որ Ռուբեն Հայրապետյանը մշտապես կողմնակից է եղել բռնություն կիրառելուն և ծեծելով պատժելուն։ Նա այդ մասին նույնիսկ ասուլիսի ժամանակ է հայտարարել։ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր այդ մասին։ Իհարկե գիտեր։ Գիտեր ու դրա համար էլ ԱԺ ընտրությունների ժամանակ անձամբ էր քարոզում Ռուբեն Հայրապետյանի օգտին և թող այժմ կոկորդիլոսի արցունքներ չթափեն նախագահականում, և իրենց ենթական լրատվամիջոցներով չտարածեն, թե Սարգսյանը վշտից իր ծննդյան տարեդարձը չի նշել»։
01.07.2012 ● 22:31
Կարեն Հակոբջանյան. «Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը Վահե Ավետյանի սպանության հետ կապված ծպտուն անգամ չի հանել։ Իշխանական լրատվամիջոցները տարածում են, թե բա չեք ասի, նախագահն այնքան անտրամադիր է եղել, որ ծնունդը չի նշել։ Քեֆչի նախագահի համար, իրոք, պետք է, որ շատ դժվար լիներ խմելուց և պարելուց հրաժարվելը. ինչպիսի՜ ինքնազոհողություն»։
29.06.2012 ● 17:10
Կարեն Հակոբջանյան. «Բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վարած անարդյունավետ ուղեգծի քննադատությունը թողած՝ պայքարում են «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին կողմ արտահայտվողների դեմ, կամա թե ակամա խաղում են ՀՀԿ ղեկավարի դաշտում։ Եվ արդեն կապ չունի, թե պայքարողները դա անում են վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով»։
29.06.2012 ● 10:46
Կորյուն Մանուկյան. «Սովետական ագիտպրոպի դպրոցն անցած Սերժ Սարգսյանը լավ է յուրացրել բոլշևիկների սիրած ոճը՝ «աշխատավորական կոլեկտիվների» օգտագործումը քաղաքականության մեջ։ Անկախ Հայաստանում աշխատավորական կոլեկտիվներին և առաջադեմ կթվորուհիներին փոխարինելու են եկել մտավորականները, ովքեր «իրենց» ձայնն են բարձրացնում այն պահին և այն թեմաներով, որոնք իշխանությունը թույլ է տալիս՝ ելնելով քաղաքական, կոմերցիոն կամ պոպուլիստական նպատակահարմարությունից»։
28.06.2012 ● 17:57
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Ազիզյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին հայց է ներկայացրել ընդդեմ «7օր»–ի հիմնադիր «Թևանյան» ՍՊԸ–ի։
27.06.2012 ● 17:33
Կորյուն Մանուկյան. «Երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հրապարակավ «փչացրեց» բոլոր նրանց, ովքեր «ընդդիմադիր» դիրքերից քննադատում են ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը, կողմ են արտահայտվում Վարդան Օսկանյանի դեմ սկսած արշավին և ամեն ինչ անում են, որպեսզի ԲՀԿ–ն կորցնի ինքնուրույնությունը։ Տեր–Պետրոսյանը հասկացրեց, որ ով իր հետ համաձայն չէ, ըստ էության, բացահայտված «ական» է կամ լավագույն դեպքում՝ «ազնիվ քյարփինջ»»։
27.06.2012 ● 16:19
Կորյուն Մանուկյան. «Մինչ Րաֆֆին որոշում կկայացնի, իշխանության տարբեր շրջանակներ արդեն իսկ հաճախորդացնում են «Ժառանգության» տարբեր անդամների։ Մեկը փորձագետի կարգավիճակով է սեփականաշնորհվել, մյուսը՝ «ակտիվիստի», երրորդը՝ հակակոռուպցիոն «կոռմուշկայի» ձգտող ԱԺ պատգամավորի, իսկ մյուսներն էլ՝ ով ինչպես պատահի»։
27.06.2012 ● 00:46
Կարեն Հակոբջանյան. «2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանական մոնոլիտը լրջագույն ճաքեր է տվել։ ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը շեշտակի հարված էր սերժսարգսյանական իշխանությանը։ Պառակտվածություն կա նաև բուն ՀՀԿ–ի ներսում և իշխանության տարբեր թևերի միջև։ Փոխարենն ընդդիմադիր դաշտում նկատվում են կոնսոլիդացիայի տանող զարգացումներ և «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ամրապնդում»։
26.06.2012 ● 17:40
Կարեն Հակոբջանյան. «Պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա այս խորհրդարանում, երբ 2013–ի նախագահականի ժամանակ ԱԺ կառուցվածքը որոշեն վերանայել արդեն իսկ հինգ տասնյակի չափ պատգամավորներ ունեցող ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը։ Տեր–Պետրոսյանը զրոն յոթի վերածեց։ Դժվար չէ կռահել, թե 50–ը որքան կարող է դառնալ, երբ դրսում հարյուրհազարավոր մարդիկ շարժվեն դեպի Բաղրամյան 26»։
26.06.2012 ● 15:45
Կորյուն Մանուկյան. «Մի տղա կար։ Նա նպատակասլաց էր, հավակնոտ և անսկզբունքային։ Այդ տղան մանկուց երազել էր պատգամավոր դառնալ։ Եվ դարձավ։ Կուսակցությունից կուսակցություն թռչկոտելով, «գույն» փոխելով, կզելով–մզելով՝ դարձավ։ Ովքեր ուզում են պատգամավոր դառնալ, կարող են ներշնչվել այս պատմությամբ, լծվել գործի և ընտրակաշառք վերցնողից վերածվել ընտրակաշառք բաժանողի։ Սա «role model»–ի լավագույն օրինակ կարող է ծառայել մեր ժամանակների մարտնչող նեոբոլշևիկների համար»։
25.06.2012 ● 16:32
Կորյուն Մանուկյան. «Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ նախագահական նստավայրում խնդիր են դրել ստեղծել նաև «մեկ օլիգարխի քաղաքացիական հասարակություն» և «մեկ օլիգարխի երիտասարդ ակտիվիստներ»»։
25.06.2012 ● 09:45
Կարեն Հակոբջանյան. «Տիգրան Սարգսյանի համեմատ Սերժ Սարգսյանն ավելի ազնիվ է։ Վերջինս գոնե ընդունում է, որ սխալվել է ու հետո նոր սկսում է արդարացումներ ներկայացնել, իսկ ահա վարչապետն ինքնագոհ հայտարարում է, թե ոչ մի սխալ չի եղել և եթե ինքը չլիներ, ապա ավելի վատ կլիներ»։
23.06.2012 ● 14:20
Կորյուն Մանուկյան. «Ելնելով Գրիգորի Մարգարյանի անցած ուղուց՝ չի բացառվում, որ նա «ձեռնպահ» է քվեարկել, բայց հետո սկսել է «կռուտիտներ» լինել։ Կամ էլ՝ համակարգիչն է «զգացել», որ Մարգարյանի տեսակը, չնայած մատը «դեմ»–ի վրա դնելուն, հաստատ կուզենար «ձեռնպահ» լինել, քանի որ քաղաքական թափառաշրջիկությամբ աչքի ընկած պատգամավորի համար ամենաբնականը պետք է որ այդպիսի քվեարկությունը լիներ»։
22.06.2012 ● 18:05
Կարեն Հակոբջանյան. «ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանին կսատարի ու հետագայում կմիանա ՀՀԿ–ՕԵԿ իշխող կոալիցիային ճիշտ այնպես, ինչպես «պարտվեց» Իջևանում, ինչպես «միասնական ցուցակով» մասնակցեց ԱԺ ընտրություններին, ինչպես մայիսի 6–ից հետո «միացավ» կոալիցիային և ինչպես «կողմ» քվեարկեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին։ Այսինքն «կլինի» այնպես, ինչպես կանխատեսում ու «վերլուծում» են իշխանամետ լրատվամիջոցները»։
22.06.2012 ● 17:00
Կորյուն Մանուկյան. «Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն ու կառավարության անդամները չկարողացան որևէ լուրջ հակափաստարկով պատասխանել կառավարության ծրագիրը չընդունողներին, բայց այն անցավ զուտ գլխաքանակային կամ «կոճակային» մեծամասնության քվեարկության միջոցով»։
20.06.2012 ● 16:05
Կարեն Հակոբջանյան. «Եթե Տիգրան Սարգսյանն այդքան բացասական է գնահատում Ռոբերտ Քոչարյանի և Անդրանիկ Մարգարյանի կառավարման տարիները և նեղսրտում շինարարության ծավալներից, ապա թող Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին ծպտուն հաներ այդ թեմայով։ Բոլորին է հայտնի, որ նա դժգոհ չի եղել այն ժամանակ վարվող քաղաքականությունից, իսկ 2008թ. մարտի 1–ից հետո ստանձնելով վարչապետի դերը և ծրագիր ներկայացնելով ԱԺ–ին՝ դրական է գնահատել ստացած ժառանգությունը»
19.06.2012 ● 18:31
Կարեն Հակոբջանյան. «Ըստ Նունեի՝ մարտի 1–ին զոհվածների կամ հետապնդվողների մեղքն այն էր, որ նրանք, լինելով իր կողմից չսիրված նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցներ, չհամակերպվելով ընտրակեղծիքների հետ և դիմադրելով բռնությանը՝ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ և հետևաբար՝ իրենց հասնում է։ Իսկ ըստ Նիկոլի՝ Վարդան Օսկանյանի մեղքն այն է, որ նա իր հակառակորդ թիմից է ու պետք է նստի նույնիսկ չգործած մեղքի համար. իրեն հասնում է»։
18.06.2012 ● 09:26
Կորյուն Մանուկյան. «Վարդան Օսկանյանի հետ կապված իր տեսակետները ներկայացնելու համար «Ցպահանջ արդարադատություն» հոդվածը Նիկոլ Փաշինյանն սկսել է Ավետարանից մեջբերումներ անելով։ Հետաքրքրական է, որ այդ ոճով իր ելույթներն ու հոդվածները սիրում էր կառուցել նաև փրկչի դերակատարմամբ հանդես եկող Արտաշես Գեղամյանը»։
02.01.2025 ● 19:34
02.01.2025 ● 19:29
02.01.2025 ● 12:59
02.01.2025 ● 12:56
02.01.2025 ● 12:49
02.01.2025 ● 12:43
02.01.2025 ● 12:34
01.01.2025 ● 23:37
01.01.2025 ● 18:57
01.01.2025 ● 18:53
01.01.2025 ● 18:48
01.01.2025 ● 18:39
01.01.2025 ● 18:32
01.01.2025 ● 12:07
01.01.2025 ● 12:01
01.01.2025 ● 02:09
01.01.2025 ● 02:00
01.01.2025 ● 01:48
31.12.2024 ● 22:29
31.12.2024 ● 18:21
31.12.2024 ● 18:03
31.12.2024 ● 09:58
31.12.2024 ● 09:49
31.12.2024 ● 08:56
30.12.2024 ● 21:39
30.12.2024 ● 21:31
30.12.2024 ● 17:09
30.12.2024 ● 17:07
30.12.2024 ● 16:22
● Մեկնաբանություն
«Բեսպրեդելը» հովանավորվում է վերևից
02.07.2012 ● 19:55
Կորյուն Մանուկյան. «Ո՞ւմ հայտնի չէ, որ Ռուբեն Հայրապետյանը մշտապես կողմնակից է եղել բռնություն կիրառելուն և ծեծելով պատժելուն։ Նա այդ մասին նույնիսկ ասուլիսի ժամանակ է հայտարարել։ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր այդ մասին։ Իհարկե գիտեր։ Գիտեր ու դրա համար էլ ԱԺ ընտրությունների ժամանակ անձամբ էր քարոզում Ռուբեն Հայրապետյանի օգտին և թող այժմ կոկորդիլոսի արցունքներ չթափեն նախագահականում, և իրենց ենթական լրատվամիջոցներով չտարածեն, թե Սարգսյանը վշտից իր ծննդյան տարեդարձը չի նշել»։
Պատճառ և հետևանք
01.07.2012 ● 22:31
Կարեն Հակոբջանյան. «Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը Վահե Ավետյանի սպանության հետ կապված ծպտուն անգամ չի հանել։ Իշխանական լրատվամիջոցները տարածում են, թե բա չեք ասի, նախագահն այնքան անտրամադիր է եղել, որ ծնունդը չի նշել։ Քեֆչի նախագահի համար, իրոք, պետք է, որ շատ դժվար լիներ խմելուց և պարելուց հրաժարվելը. ինչպիսի՜ ինքնազոհողություն»։
Ովքե՞ր են սատարում Սերժ Սարգսյանին
29.06.2012 ● 17:10
Կարեն Հակոբջանյան. «Բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վարած անարդյունավետ ուղեգծի քննադատությունը թողած՝ պայքարում են «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափին կողմ արտահայտվողների դեմ, կամա թե ակամա խաղում են ՀՀԿ ղեկավարի դաշտում։ Եվ արդեն կապ չունի, թե պայքարողները դա անում են վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով»։
Սերժ Սարգսյանը հեռուստատեսության «պուրակում»
29.06.2012 ● 10:46
Կորյուն Մանուկյան. «Սովետական ագիտպրոպի դպրոցն անցած Սերժ Սարգսյանը լավ է յուրացրել բոլշևիկների սիրած ոճը՝ «աշխատավորական կոլեկտիվների» օգտագործումը քաղաքականության մեջ։ Անկախ Հայաստանում աշխատավորական կոլեկտիվներին և առաջադեմ կթվորուհիներին փոխարինելու են եկել մտավորականները, ովքեր «իրենց» ձայնն են բարձրացնում այն պահին և այն թեմաներով, որոնք իշխանությունը թույլ է տալիս՝ ելնելով քաղաքական, կոմերցիոն կամ պոպուլիստական նպատակահարմարությունից»։
Սերժ Սարգսյանի համակուրսեցին դատի է տվել «7օր»–ին և փող է պահանջում
28.06.2012 ● 17:57
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Ազիզյանը, ով նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին հայց է ներկայացրել ընդդեմ «7օր»–ի հիմնադիր «Թևանյան» ՍՊԸ–ի։
Լևոն Տեր–Պետրոսյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
27.06.2012 ● 17:33
Կորյուն Մանուկյան. «Երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հրապարակավ «փչացրեց» բոլոր նրանց, ովքեր «ընդդիմադիր» դիրքերից քննադատում են ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը, կողմ են արտահայտվում Վարդան Օսկանյանի դեմ սկսած արշավին և ամեն ինչ անում են, որպեսզի ԲՀԿ–ն կորցնի ինքնուրույնությունը։ Տեր–Պետրոսյանը հասկացրեց, որ ով իր հետ համաձայն չէ, ըստ էության, բացահայտված «ական» է կամ լավագույն դեպքում՝ «ազնիվ քյարփինջ»»։
Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերակները
27.06.2012 ● 16:19
Կորյուն Մանուկյան. «Մինչ Րաֆֆին որոշում կկայացնի, իշխանության տարբեր շրջանակներ արդեն իսկ հաճախորդացնում են «Ժառանգության» տարբեր անդամների։ Մեկը փորձագետի կարգավիճակով է սեփականաշնորհվել, մյուսը՝ «ակտիվիստի», երրորդը՝ հակակոռուպցիոն «կոռմուշկայի» ձգտող ԱԺ պատգամավորի, իսկ մյուսներն էլ՝ ով ինչպես պատահի»։
Որո՞նք կարող են լինել Սերժ Սարգսյանի պարտության պատճառները 2013–ին
27.06.2012 ● 00:46
Կարեն Հակոբջանյան. «2013–ի նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանական մոնոլիտը լրջագույն ճաքեր է տվել։ ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը շեշտակի հարված էր սերժսարգսյանական իշխանությանը։ Պառակտվածություն կա նաև բուն ՀՀԿ–ի ներսում և իշխանության տարբեր թևերի միջև։ Փոխարենն ընդդիմադիր դաշտում նկատվում են կոնսոլիդացիայի տանող զարգացումներ և «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափի ամրապնդում»։
Ու՞մ է պատկանում խորհրդարանը
26.06.2012 ● 17:40
Կարեն Հակոբջանյան. «Պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա այս խորհրդարանում, երբ 2013–ի նախագահականի ժամանակ ԱԺ կառուցվածքը որոշեն վերանայել արդեն իսկ հինգ տասնյակի չափ պատգամավորներ ունեցող ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը։ Տեր–Պետրոսյանը զրոն յոթի վերածեց։ Դժվար չէ կռահել, թե 50–ը որքան կարող է դառնալ, երբ դրսում հարյուրհազարավոր մարդիկ շարժվեն դեպի Բաղրամյան 26»։
Անտիարտագաղթ կամ «success story»–ներ
26.06.2012 ● 15:45
Կորյուն Մանուկյան. «Մի տղա կար։ Նա նպատակասլաց էր, հավակնոտ և անսկզբունքային։ Այդ տղան մանկուց երազել էր պատգամավոր դառնալ։ Եվ դարձավ։ Կուսակցությունից կուսակցություն թռչկոտելով, «գույն» փոխելով, կզելով–մզելով՝ դարձավ։ Ովքեր ուզում են պատգամավոր դառնալ, կարող են ներշնչվել այս պատմությամբ, լծվել գործի և ընտրակաշառք վերցնողից վերածվել ընտրակաշառք բաժանողի։ Սա «role model»–ի լավագույն օրինակ կարող է ծառայել մեր ժամանակների մարտնչող նեոբոլշևիկների համար»։
Հասարակության լյումպենացումը
25.06.2012 ● 16:32
Կորյուն Մանուկյան. «Վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ նախագահական նստավայրում խնդիր են դրել ստեղծել նաև «մեկ օլիգարխի քաղաքացիական հասարակություն» և «մեկ օլիգարխի երիտասարդ ակտիվիստներ»»։
Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ձևը գտել են
25.06.2012 ● 09:45
Կարեն Հակոբջանյան. «Տիգրան Սարգսյանի համեմատ Սերժ Սարգսյանն ավելի ազնիվ է։ Վերջինս գոնե ընդունում է, որ սխալվել է ու հետո նոր սկսում է արդարացումներ ներկայացնել, իսկ ահա վարչապետն ինքնագոհ հայտարարում է, թե ոչ մի սխալ չի եղել և եթե ինքը չլիներ, ապա ավելի վատ կլիներ»։
Ի՞նչ ցույց տվեց ԲՀԿ-ի քվեարկությունը
23.06.2012 ● 14:20
Կորյուն Մանուկյան. «Ելնելով Գրիգորի Մարգարյանի անցած ուղուց՝ չի բացառվում, որ նա «ձեռնպահ» է քվեարկել, բայց հետո սկսել է «կռուտիտներ» լինել։ Կամ էլ՝ համակարգիչն է «զգացել», որ Մարգարյանի տեսակը, չնայած մատը «դեմ»–ի վրա դնելուն, հաստատ կուզենար «ձեռնպահ» լինել, քանի որ քաղաքական թափառաշրջիկությամբ աչքի ընկած պատգամավորի համար ամենաբնականը պետք է որ այդպիսի քվեարկությունը լիներ»։
ԲՀԿ–ն պահել է, պահում է և կպահի բոլոր «պայմանավորվածությունները»
22.06.2012 ● 18:05
Կարեն Հակոբջանյան. «ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանին կսատարի ու հետագայում կմիանա ՀՀԿ–ՕԵԿ իշխող կոալիցիային ճիշտ այնպես, ինչպես «պարտվեց» Իջևանում, ինչպես «միասնական ցուցակով» մասնակցեց ԱԺ ընտրություններին, ինչպես մայիսի 6–ից հետո «միացավ» կոալիցիային և ինչպես «կողմ» քվեարկեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին։ Այսինքն «կլինի» այնպես, ինչպես կանխատեսում ու «վերլուծում» են իշխանամետ լրատվամիջոցները»։
Քաղաքական մենաշնորհի հետևանքները
22.06.2012 ● 17:00
Կորյուն Մանուկյան. «Իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն ու կառավարության անդամները չկարողացան որևէ լուրջ հակափաստարկով պատասխանել կառավարության ծրագիրը չընդունողներին, բայց այն անցավ զուտ գլխաքանակային կամ «կոճակային» մեծամասնության քվեարկության միջոցով»։
Վարչապետի «կռուտիտը»
20.06.2012 ● 16:05
Կարեն Հակոբջանյան. «Եթե Տիգրան Սարգսյանն այդքան բացասական է գնահատում Ռոբերտ Քոչարյանի և Անդրանիկ Մարգարյանի կառավարման տարիները և նեղսրտում շինարարության ծավալներից, ապա թող Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին ծպտուն հաներ այդ թեմայով։ Բոլորին է հայտնի, որ նա դժգոհ չի եղել այն ժամանակ վարվող քաղաքականությունից, իսկ 2008թ. մարտի 1–ից հետո ստանձնելով վարչապետի դերը և ծրագիր ներկայացնելով ԱԺ–ին՝ դրական է գնահատել ստացած ժառանգությունը»
Նունե Եսայանի և Նիկոլ Փաշինյանի արդարադատության սկզբունքները
19.06.2012 ● 18:31
Կարեն Հակոբջանյան. «Ըստ Նունեի՝ մարտի 1–ին զոհվածների կամ հետապնդվողների մեղքն այն էր, որ նրանք, լինելով իր կողմից չսիրված նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցներ, չհամակերպվելով ընտրակեղծիքների հետ և դիմադրելով բռնությանը՝ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ և հետևաբար՝ իրենց հասնում է։ Իսկ ըստ Նիկոլի՝ Վարդան Օսկանյանի մեղքն այն է, որ նա իր հակառակորդ թիմից է ու պետք է նստի նույնիսկ չգործած մեղքի համար. իրեն հասնում է»։
Աստծո և մամոնայի արանքում