17.11.2024 ● 15:25
16.11.2024 ● 16:29
16.11.2024 ● 16:18
08.05.2009 ● 16:04
Այսօր մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն է նկատվում: Խոսքը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կամ Ղարաբաղյան խնդրի մասին է: Քաղաքական հստակ մոտեցումների բացակայության վառ դրսևորում էր Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Տպավորություն կա, որ առաջին քայլից հետո՝ հետագա քայլերի մասին չի մտածվում:
06.05.2009 ● 21:23
Սահմանի բացում չի լինելու։ Թուրքիան այն չի բացելու։ Թուրքիան լուրջ քաղաքական խաղ է տանում Հայաստանի հետ։ Իսկ մենք, միամտաբար, հայտնվել ենք այդ խաղում, որովհետև մեր իշխանությունները ո՛չ մտովի, ո՛չ էլ հոգով ընդունակ չեն լրջորեն պայքարել։
05.05.2009 ● 19:26
Որպես հեռուստադիտող, անկեղծ ասած, չեմ սպասում քաղաքական, վերլուծական, լրատվական հաղորդումների։ Ես դրանք, պարզապես, նայում եմ պրոֆեսիոնալ հետաքրքրությութնից ելնելով՝ առավել ևս, որ օրվա մեջ հիմնական լուրերին արդեն ծանոթացած եմ լինում։
04.05.2009 ● 18:13
Դեռևս մարտի վերջին առիթ եղել է, «Օտար խաղեր» հոդվածը տպագրելիս, արձանագրելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և այսօրվա իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման, և արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ նաև հայ-թուրքական հարաբերությունների առումով՝ իրարից առանձնապես չեն տարբերվում։
02.05.2009 ● 18:36
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցներ, որ նա կողմ է այս պահին սահմանի բացմանը, ապա մենք միանշանակ դրան դեմ էինք լինելու։ Բարեխտաբար նա դա չհնչեցրեց։
30.04.2009 ● 19:01
Եթե թուրքական թերթերի հրապարակումները մոտ լինեն իրականությանը, ապա դա կարելի է բնութագրել, որպես անկախ Հայաստանի կապիտուլյացիա Թուրքիային։
29.04.2009 ● 20:29
Այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» ես անվանել եմ «карта бездорожья»: Պետք է ասեմ, որ համաձայնագրի անվանումը, թեկուզ պաշտոնական անվանումը, բովանդակությունն ու դրա վերաբերյալ արվող մեկնաբանությունները ուղղակի իրար չեն համապատասխանում։
28.04.2009 ● 20:16
Այսօր Սերժ Սարգսյանը հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի այն ծրագրի իրականացման նախաձեռնությամբ, որը վերջինս առաջ էր քաշել 90-ականների սկզբներին, երբ հակադրվում էր ՀՀ անկախության հռչակագրում ցեղասպանության ճանաչման խնդրին։
27.04.2009 ● 14:55
Եթե ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարությունը պարզապես պատահականություն է, ապա սա վկայում է, որ մեր իշխանություններն անտարբեր են մեր համընդհանուր զգացմունքների հանդեպ: Սա անհասկանալի է: Բայց եթե սա արվել է միտումնավոր, ինչ որ մեկի առաջարկով կամ գուցե պնդմամբ, դրա փոխարեն ինչ որ բանի ակնկալիքով, դա նշանակում է, որ մենք ցեղասպանության ճանաչման խնդիրն առևտրի առարկա ենք դարձրել: Սա արդեն ոչ թե անհասկանալի է, այլ անընդունելի:
25.04.2009 ● 16:29
Ինչպես, որ Հայաստանը բարձրացնում է ցեղասպանության հարցը, այդպես էլ Թուրքիայում խոսվում է այն մասին, որ հայերն են ջարդերը սկսել։ Կա ուրիշ մի նրբություն։ Անընդհատ շեշտվում է, որ Թուրքիայում աշխատում է 70 հազար Հայաստանի քաղաքացի։ Հայաստանը ներկայացվում է որպես ցածր կենսակերպով, աղքատ, ոչինչ չունեցող երկիր։
24.04.2009 ● 17:21
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի թուրքական նախապայմանին, ապա այն հայկական կողմի աննախապայման դիրքորոշման տրամաբանական պատասխանն է, և ուրիշ բան չէր էլ կարելի սպասել։
23.04.2009 ● 19:35
Ճիշտն ասած տագնապի զգացում ունեմ։ Նույն տագնապը, երբ Գետաշենն էինք կորցնում։ Բայց այն ժամանակ գիտեինք, թե ինչի համար ենք պայքարում, հանուն ինչի են տղաները ճակամարտում, մենք ինչու ենք մթի ու խավարի մեջ։ Այսօր, չնայած շուրջօրյա լույս ունենք, բայց այսքան խավար մեր շուրջը, գոնե ինձ համար, երբևէ չի եղել։
22.04.2009 ● 19:15
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե իշխանության համար, ընդհանրապես, ո՞րն է ազգային շահը։ Ազգային շահ ասվածը մեր հասարակության տարբեր շերտեր և քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում։
21.04.2009 ● 19:41
Սերժ Սարգսյանն է երկրի նախագահը։ Եվ նա իրականացնում է քաղաքականություն, որը չարամիտ մեկնաբանությունների դեպքում, փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետ։
20.04.2009 ● 21:04
Փաստորեն ճգնաժամը Բուշի ադմինիստրացիային շեղեց ղարաբաղյան խնդրից, որովհետև արդեն հասկանալի դարձավ, որ այդ ամիսներին շատ ավելի առաջնային խնդիր է ճգնաժամի հաղթահարումը, քան ղարաբաղյան հարցի կարգավորումը։
17.04.2009 ● 19:40
Մենք, բոլոր դժվարություններով հանդերձ, ազատ մարդկանց հասարակություն էինք։ Հետո սկսեցինք դա չգիտակցել և կամաց-կամաց այդ ազատությունից հրաժարվել...Ինքներս հրաշալի գիտենք, թե երբ դա սկսվեց։ Եթե կոնկրետ ընտրություններին է վերաբերում, ապա, իհարկե, 1995 թ.-ից։ Որովհետև 1995 թ.-ին առաջին անգամ տեղի ունեցավ այն, ինչը որ ազատ հասարակության մեջ չպետք է տեղի ունենար։
16.04.2009 ● 15:51
Բախումների և լարվածության մեծ հավանականություն եմ տեսնում, քանի որ, թե՛ այն «սոցիոլոգիական հարցումները», և թե՛ մամուլի առանձին միջոցների կողմից բևեռացմանն ուղղված գործողությունները, կարծես թե թելադրվում են ինչ-որ մի կողմից, և հասարակությանը տարաջատվելու արհեստական լիցքեր են հաղորդում՝ ներարկելով չարի և բարու գաղափարը։
15.04.2009 ● 19:23
Ես իրատես մարդ եմ և չեմ ուզում պարզապես լինել ընդդիմադիր, կամ ընդունել նման կեցվածք։ Ամեն երկրի հայրենասեր քաղաքացի, իսկ ես ինձ այդպիսին եմ համարում, պետք է մտածի միայն պետության մասին։ Մարդկանց պետք է աշխատալու հնարավորություն տրվի, որպեսզի նրանք ամբողջությամբ կարողանան դրսևորվել և ոչ թե անտեղի քննադատել։ Ե՛վ անցյալում, և՛ այսօր Հայաստանում ընդդիմադիր կեցվածք ընդունելը կրում է նաև արհեստական բնույթ։
17.11.2024 ● 11:42
17.11.2024 ● 11:33
17.11.2024 ● 10:52
17.11.2024 ● 10:46
17.11.2024 ● 10:40
17.11.2024 ● 10:26
17.11.2024 ● 10:07
17.11.2024 ● 09:31
16.11.2024 ● 23:08
16.11.2024 ● 18:56
16.11.2024 ● 16:42
16.11.2024 ● 16:37
16.11.2024 ● 12:59
16.11.2024 ● 12:57
16.11.2024 ● 12:53
16.11.2024 ● 12:46
16.11.2024 ● 11:47
16.11.2024 ● 11:41
16.11.2024 ● 11:31
16.11.2024 ● 11:00
16.11.2024 ● 09:45
16.11.2024 ● 09:37
16.11.2024 ● 09:07
16.11.2024 ● 09:00
16.11.2024 ● 08:45
16.11.2024 ● 08:17
16.11.2024 ● 07:21
● Ուղիղ խոսք
Վարդան Օսկանյան
08.05.2009 ● 16:04
Այսօր մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն է նկատվում: Խոսքը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կամ Ղարաբաղյան խնդրի մասին է: Քաղաքական հստակ մոտեցումների բացակայության վառ դրսևորում էր Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Տպավորություն կա, որ առաջին քայլից հետո՝ հետագա քայլերի մասին չի մտածվում:
Սոս Գիմիշյան
06.05.2009 ● 21:23
Սահմանի բացում չի լինելու։ Թուրքիան այն չի բացելու։ Թուրքիան լուրջ քաղաքական խաղ է տանում Հայաստանի հետ։ Իսկ մենք, միամտաբար, հայտնվել ենք այդ խաղում, որովհետև մեր իշխանությունները ո՛չ մտովի, ո՛չ էլ հոգով ընդունակ չեն լրջորեն պայքարել։
Մեսրոպ Հարությունյան
05.05.2009 ● 19:26
Որպես հեռուստադիտող, անկեղծ ասած, չեմ սպասում քաղաքական, վերլուծական, լրատվական հաղորդումների։ Ես դրանք, պարզապես, նայում եմ պրոֆեսիոնալ հետաքրքրությութնից ելնելով՝ առավել ևս, որ օրվա մեջ հիմնական լուրերին արդեն ծանոթացած եմ լինում։
Տիգրան Թորոսյան
04.05.2009 ● 18:13
Դեռևս մարտի վերջին առիթ եղել է, «Օտար խաղեր» հոդվածը տպագրելիս, արձանագրելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և այսօրվա իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման, և արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ նաև հայ-թուրքական հարաբերությունների առումով՝ իրարից առանձնապես չեն տարբերվում։
Լյուդմիլա Սարգսյան
02.05.2009 ● 18:36
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցներ, որ նա կողմ է այս պահին սահմանի բացմանը, ապա մենք միանշանակ դրան դեմ էինք լինելու։ Բարեխտաբար նա դա չհնչեցրեց։
Ավետիք Իշխանյան
30.04.2009 ● 19:01
Եթե թուրքական թերթերի հրապարակումները մոտ լինեն իրականությանը, ապա դա կարելի է բնութագրել, որպես անկախ Հայաստանի կապիտուլյացիա Թուրքիային։
Լարիսա Ալավերդյան.
29.04.2009 ● 20:29
Այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» ես անվանել եմ «карта бездорожья»: Պետք է ասեմ, որ համաձայնագրի անվանումը, թեկուզ պաշտոնական անվանումը, բովանդակությունն ու դրա վերաբերյալ արվող մեկնաբանությունները ուղղակի իրար չեն համապատասխանում։
Հմայակ Հովհաննիսյան
28.04.2009 ● 20:16
Այսօր Սերժ Սարգսյանը հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի այն ծրագրի իրականացման նախաձեռնությամբ, որը վերջինս առաջ էր քաշել 90-ականների սկզբներին, երբ հակադրվում էր ՀՀ անկախության հռչակագրում ցեղասպանության ճանաչման խնդրին։
Վարդան Օսկանյան.
27.04.2009 ● 14:55
Եթե ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարությունը պարզապես պատահականություն է, ապա սա վկայում է, որ մեր իշխանություններն անտարբեր են մեր համընդհանուր զգացմունքների հանդեպ: Սա անհասկանալի է: Բայց եթե սա արվել է միտումնավոր, ինչ որ մեկի առաջարկով կամ գուցե պնդմամբ, դրա փոխարեն ինչ որ բանի ակնկալիքով, դա նշանակում է, որ մենք ցեղասպանության ճանաչման խնդիրն առևտրի առարկա ենք դարձրել: Սա արդեն ոչ թե անհասկանալի է, այլ անընդունելի:
Վերջիհան Զիֆլիօղլի.
25.04.2009 ● 16:29
Ինչպես, որ Հայաստանը բարձրացնում է ցեղասպանության հարցը, այդպես էլ Թուրքիայում խոսվում է այն մասին, որ հայերն են ջարդերը սկսել։ Կա ուրիշ մի նրբություն։ Անընդհատ շեշտվում է, որ Թուրքիայում աշխատում է 70 հազար Հայաստանի քաղաքացի։ Հայաստանը ներկայացվում է որպես ցածր կենսակերպով, աղքատ, ոչինչ չունեցող երկիր։
Գեղամ Բաղդասարյան.
24.04.2009 ● 17:21
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի թուրքական նախապայմանին, ապա այն հայկական կողմի աննախապայման դիրքորոշման տրամաբանական պատասխանն է, և ուրիշ բան չէր էլ կարելի սպասել։
Կարինե Խոդիկյան.
23.04.2009 ● 19:35
Ճիշտն ասած տագնապի զգացում ունեմ։ Նույն տագնապը, երբ Գետաշենն էինք կորցնում։ Բայց այն ժամանակ գիտեինք, թե ինչի համար ենք պայքարում, հանուն ինչի են տղաները ճակամարտում, մենք ինչու ենք մթի ու խավարի մեջ։ Այսօր, չնայած շուրջօրյա լույս ունենք, բայց այսքան խավար մեր շուրջը, գոնե ինձ համար, երբևէ չի եղել։
Հրանուշ Խառատյան
22.04.2009 ● 19:15
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե իշխանության համար, ընդհանրապես, ո՞րն է ազգային շահը։ Ազգային շահ ասվածը մեր հասարակության տարբեր շերտեր և քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում։
Արմեն Աշոտյան.
21.04.2009 ● 19:41
Սերժ Սարգսյանն է երկրի նախագահը։ Եվ նա իրականացնում է քաղաքականություն, որը չարամիտ մեկնաբանությունների դեպքում, փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետ։
Լևոն Զուրաբյան.
20.04.2009 ● 21:04
Փաստորեն ճգնաժամը Բուշի ադմինիստրացիային շեղեց ղարաբաղյան խնդրից, որովհետև արդեն հասկանալի դարձավ, որ այդ ամիսներին շատ ավելի առաջնային խնդիր է ճգնաժամի հաղթահարումը, քան ղարաբաղյան հարցի կարգավորումը։
Ռուբեն Բաբայան
17.04.2009 ● 19:40
Մենք, բոլոր դժվարություններով հանդերձ, ազատ մարդկանց հասարակություն էինք։ Հետո սկսեցինք դա չգիտակցել և կամաց-կամաց այդ ազատությունից հրաժարվել...Ինքներս հրաշալի գիտենք, թե երբ դա սկսվեց։ Եթե կոնկրետ ընտրություններին է վերաբերում, ապա, իհարկե, 1995 թ.-ից։ Որովհետև 1995 թ.-ին առաջին անգամ տեղի ունեցավ այն, ինչը որ ազատ հասարակության մեջ չպետք է տեղի ունենար։
Արծվիկ Մինասյան.
16.04.2009 ● 15:51
Բախումների և լարվածության մեծ հավանականություն եմ տեսնում, քանի որ, թե՛ այն «սոցիոլոգիական հարցումները», և թե՛ մամուլի առանձին միջոցների կողմից բևեռացմանն ուղղված գործողությունները, կարծես թե թելադրվում են ինչ-որ մի կողմից, և հասարակությանը տարաջատվելու արհեստական լիցքեր են հաղորդում՝ ներարկելով չարի և բարու գաղափարը։
Վարդան Բոստանջյան.