30.12.2024 ● 16:22
30.12.2024 ● 09:23
29.12.2024 ● 21:17
12.06.2009 ● 18:23
Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
11.06.2009 ● 09:52
Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են պատգամավորներն ամբիոնում կուրծք ծեծում՝ դեմ արտահայտվելով այս կամ այն օրենքին, իսկ հետո գնում են և նույն օրինագծին կողմ քվեարկում։
09.06.2009 ● 16:34
Ահարոն Ադիբեկյանի թվերը պլանավորված պատվեր էին։ Միշտ էլ այդպես է եղել։ Նրա այսպես կոչված «սոցհարցումները» ցույց են տալիս այն, թե ինչպես պետք է սցենարը զարգանա։ Այդ մարդը միշտ էլ կատարում է իշխանության պատվերը։ Այդ իսկ պատճառով ես ասել եմ՝ նա խաբեբա է և ավազակ։ Ահարոն Ադիբեկյանին հավատալ չի կարելի։
05.06.2009 ● 17:33
Իշխանական բուրգն անում է ամեն ինչ՝ վերացնելու բոլոր կուսակցությունները՝ թողնելով երկու-երեք քաղաքական ուժ։ Դա է պատճառը, որ «Օրինաց երկիր» կուսակցության համար լցոնումներ արեցին՝ լավ իմանալով, որ բացելով արկղերը՝ կերևա, որ 20 000 ձայն էլ չունի։ Մի 8000 հավաքել է՝ 12 000-ն էլ լցրել են։
04.06.2009 ● 20:05
Ահարոն Ադիբեկյանն ու նրա տիպի մասնագետները՝ դա հայկական սոցիոլոգիայի տեսակն է։ Կա հայկական մենթալիտետ, կա հայկական երթևեկություն և կա հայկական սոցիոլոգիա...Նման կարգի մասնագետները լուրջ հետազոտությունների գործում, երբեք չեն կարող պահանջված լինել։
01.06.2009 ● 17:54
Հանրապետականն այնքան շատ ձայն է ստացել։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ քաղաքապետարան եմ անցել ՀՀԿ ցուցակով։ Այնքան մեծ է ձայների տարբերությունը, որ ինչ-որ դեպքեր էլ որ եղել են, ապա արդյունքների վրա չեն կարող ազդել։
28.05.2009 ● 18:50
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների մասով, էստ էության, կա երկու ուղղություն՝ գործող իշխանություններինն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հարթակային ընդդիմության գրեթե նույնական մոտեցումները մի կողմից, մյուս կողմից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումը։
27.05.2009 ● 17:28
Որպես կանոն, ընդդիմությունը մայրաքաղաքում միշտ մեծ թվով ձայներ է ստանում։ Դա ցույց տվեցին նաև 2008թ. նախագահական ընտրությունները։ Սակայն նախագահական ընտրություններից հետո պատկերը փոխվեց։ Մարդիկ հիասթափվեցին. այլևս չի ստացվի, այլևս չի գալու և այլն։ Բացի այդ, նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության զգալի մասը՝ մոտավորապես 40%-ը, ներքին կարգով աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա այդպես չէ։ Գործող նախագահն ունի ձևավորված թիմ։
22.05.2009 ● 19:50
Կարծում եմ, որ գործարարություն-կառավարություն հարաբերություններում այդ լուրջ խնդիրներն արդեն կան։ Դրա ապացույցներից մեկն այն է, որ կառավարության նախաձեռնությանն արդեն դեմ են արտահայտվում այն պատգամավորները, ովքեր մինչև այժմ կառավարության գործողությունների նկատմամբ ավելի հանդուրժող, ավելի լոյալ են եղել, և կարծես թե՝ դանակն արդեն հասել է ոսկորին։
21.05.2009 ● 20:59
Քանի որ կան խոշոր բիզնեսմեններ, օլիգարխներ մաքսային կոմիտեում, առաջարկում եմ ստեղծել առանձին անկախ վերահսկող մի պետական մարմին, որը կենթարկվի կա՛մ անմիջապես երկրի նախագահին, կա՛մ վարչապետին: Չենթակվի հարկային-մաքսային կոմիտեին ոչ էլ այնտեղի կաշառակերներին: Որ չկարողանան իրենց մրցակիցներին ճնշել, լուծարել և սննկացնել:
18.05.2009 ● 15:54
Ես կարծում եմ, որ, իհարկե, պետք է լսել Սփյուռքին, բացատրել իրավիճակը։ Մենք էլ ենք, չէ՞, ուզում լավ ապրել։ Սփյուռքն էլ պետք է հասկանա, որ չի կարելի մեզ դնել այսպիսի ընտրության առջև՝ երեխայիդ ապագա՞ն, թե՞ Սփյուռքի առաջադրած խնդիրները։ ...Եթե Սփյուռքը ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա իր գործադրած ջանքերի թեկուզ 20%-ը ներդներ Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա ավելի լավ արդյունքների կհասներ։
15.05.2009 ● 17:22
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի՝ Երևանին դեմ դուրս գալուն, ապա արցախահայությունը որևէ ձևով չի հակադրվի Երևանին, քանի դեռ իր անվտանգությանը որևէ բան չի սպառնում: Իրական սպառնալիքի դեպքում, չկասկածեք, դիմադրություն անպայման կլինի։ Այդ մասին են վկայում պատմությունը և ներկա իրողությունները:
09.05.2009 ● 16:43
Ղարաբաղում որոշակի խլրտում է սկսվել։ Կա լուրջ մտահոգություն։ Ընդ որում, ամենատարբեր խավերում, շրջանակներում և այլն, կան մտավախություններ։ Եվ քանի որ Արցախում բևեռացվածություն չկա, չգիտեմ լա՞վ է դա, թե՞ վատ, գործում է քաղաքական ընդհանուր մեկ բևեռ։
08.05.2009 ● 16:04
Այսօր մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն է նկատվում: Խոսքը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կամ Ղարաբաղյան խնդրի մասին է: Քաղաքական հստակ մոտեցումների բացակայության վառ դրսևորում էր Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Տպավորություն կա, որ առաջին քայլից հետո՝ հետագա քայլերի մասին չի մտածվում:
06.05.2009 ● 21:23
Սահմանի բացում չի լինելու։ Թուրքիան այն չի բացելու։ Թուրքիան լուրջ քաղաքական խաղ է տանում Հայաստանի հետ։ Իսկ մենք, միամտաբար, հայտնվել ենք այդ խաղում, որովհետև մեր իշխանությունները ո՛չ մտովի, ո՛չ էլ հոգով ընդունակ չեն լրջորեն պայքարել։
05.05.2009 ● 19:26
Որպես հեռուստադիտող, անկեղծ ասած, չեմ սպասում քաղաքական, վերլուծական, լրատվական հաղորդումների։ Ես դրանք, պարզապես, նայում եմ պրոֆեսիոնալ հետաքրքրությութնից ելնելով՝ առավել ևս, որ օրվա մեջ հիմնական լուրերին արդեն ծանոթացած եմ լինում։
04.05.2009 ● 18:13
Դեռևս մարտի վերջին առիթ եղել է, «Օտար խաղեր» հոդվածը տպագրելիս, արձանագրելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և այսօրվա իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման, և արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ նաև հայ-թուրքական հարաբերությունների առումով՝ իրարից առանձնապես չեն տարբերվում։
02.05.2009 ● 18:36
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հնչեցներ, որ նա կողմ է այս պահին սահմանի բացմանը, ապա մենք միանշանակ դրան դեմ էինք լինելու։ Բարեխտաբար նա դա չհնչեցրեց։
30.12.2024 ● 17:09
30.12.2024 ● 17:07
30.12.2024 ● 15:59
30.12.2024 ● 15:56
30.12.2024 ● 15:19
30.12.2024 ● 15:14
30.12.2024 ● 13:31
30.12.2024 ● 13:29
30.12.2024 ● 13:26
30.12.2024 ● 13:24
29.12.2024 ● 22:46
29.12.2024 ● 21:15
29.12.2024 ● 19:58
29.12.2024 ● 14:11
29.12.2024 ● 14:03
29.12.2024 ● 13:57
29.12.2024 ● 13:47
29.12.2024 ● 13:46
29.12.2024 ● 13:32
29.12.2024 ● 13:26
29.12.2024 ● 13:07
29.12.2024 ● 11:07
29.12.2024 ● 10:15
29.12.2024 ● 10:11
29.12.2024 ● 10:07
28.12.2024 ● 18:52
28.12.2024 ● 15:41
28.12.2024 ● 15:39
● Ուղիղ խոսք
Երվանդ Բոզոյան
12.06.2009 ● 18:23
Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
Արմեն Մարտիրոսյան
11.06.2009 ● 09:52
Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են պատգամավորներն ամբիոնում կուրծք ծեծում՝ դեմ արտահայտվելով այս կամ այն օրենքին, իսկ հետո գնում են և նույն օրինագծին կողմ քվեարկում։
Դավիթ Հակոբյան
09.06.2009 ● 16:34
Ահարոն Ադիբեկյանի թվերը պլանավորված պատվեր էին։ Միշտ էլ այդպես է եղել։ Նրա այսպես կոչված «սոցհարցումները» ցույց են տալիս այն, թե ինչպես պետք է սցենարը զարգանա։ Այդ մարդը միշտ էլ կատարում է իշխանության պատվերը։ Այդ իսկ պատճառով ես ասել եմ՝ նա խաբեբա է և ավազակ։ Ահարոն Ադիբեկյանին հավատալ չի կարելի։
Տիգրան Կարապետյան
05.06.2009 ● 17:33
Իշխանական բուրգն անում է ամեն ինչ՝ վերացնելու բոլոր կուսակցությունները՝ թողնելով երկու-երեք քաղաքական ուժ։ Դա է պատճառը, որ «Օրինաց երկիր» կուսակցության համար լցոնումներ արեցին՝ լավ իմանալով, որ բացելով արկղերը՝ կերևա, որ 20 000 ձայն էլ չունի։ Մի 8000 հավաքել է՝ 12 000-ն էլ լցրել են։
Անուշ Սեդրակյան
04.06.2009 ● 20:05
Ահարոն Ադիբեկյանն ու նրա տիպի մասնագետները՝ դա հայկական սոցիոլոգիայի տեսակն է։ Կա հայկական մենթալիտետ, կա հայկական երթևեկություն և կա հայկական սոցիոլոգիա...Նման կարգի մասնագետները լուրջ հետազոտությունների գործում, երբեք չեն կարող պահանջված լինել։
Աստղիկ Գևորգյան
01.06.2009 ● 17:54
Հանրապետականն այնքան շատ ձայն է ստացել։ Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ քաղաքապետարան եմ անցել ՀՀԿ ցուցակով։ Այնքան մեծ է ձայների տարբերությունը, որ ինչ-որ դեպքեր էլ որ եղել են, ապա արդյունքների վրա չեն կարող ազդել։
Արծվիկ Մինասյան
28.05.2009 ● 18:50
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների մասով, էստ էության, կա երկու ուղղություն՝ գործող իշխանություններինն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հարթակային ընդդիմության գրեթե նույնական մոտեցումները մի կողմից, մյուս կողմից՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության դիրքորոշումը։
Էմմա Խուդաբաշյան
27.05.2009 ● 17:28
Որպես կանոն, ընդդիմությունը մայրաքաղաքում միշտ մեծ թվով ձայներ է ստանում։ Դա ցույց տվեցին նաև 2008թ. նախագահական ընտրությունները։ Սակայն նախագահական ընտրություններից հետո պատկերը փոխվեց։ Մարդիկ հիասթափվեցին. այլևս չի ստացվի, այլևս չի գալու և այլն։ Բացի այդ, նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության զգալի մասը՝ մոտավորապես 40%-ը, ներքին կարգով աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա այդպես չէ։ Գործող նախագահն ունի ձևավորված թիմ։
Արա Նռանյան
22.05.2009 ● 19:50
Կարծում եմ, որ գործարարություն-կառավարություն հարաբերություններում այդ լուրջ խնդիրներն արդեն կան։ Դրա ապացույցներից մեկն այն է, որ կառավարության նախաձեռնությանն արդեն դեմ են արտահայտվում այն պատգամավորները, ովքեր մինչև այժմ կառավարության գործողությունների նկատմամբ ավելի հանդուրժող, ավելի լոյալ են եղել, և կարծես թե՝ դանակն արդեն հասել է ոսկորին։
Կարեն Վարդանյան.
21.05.2009 ● 20:59
Քանի որ կան խոշոր բիզնեսմեններ, օլիգարխներ մաքսային կոմիտեում, առաջարկում եմ ստեղծել առանձին անկախ վերահսկող մի պետական մարմին, որը կենթարկվի կա՛մ անմիջապես երկրի նախագահին, կա՛մ վարչապետին: Չենթակվի հարկային-մաքսային կոմիտեին ոչ էլ այնտեղի կաշառակերներին: Որ չկարողանան իրենց մրցակիցներին ճնշել, լուծարել և սննկացնել:
Խոսրով Հարությունյան
18.05.2009 ● 15:54
Ես կարծում եմ, որ, իհարկե, պետք է լսել Սփյուռքին, բացատրել իրավիճակը։ Մենք էլ ենք, չէ՞, ուզում լավ ապրել։ Սփյուռքն էլ պետք է հասկանա, որ չի կարելի մեզ դնել այսպիսի ընտրության առջև՝ երեխայիդ ապագա՞ն, թե՞ Սփյուռքի առաջադրած խնդիրները։ ...Եթե Սփյուռքը ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա իր գործադրած ջանքերի թեկուզ 20%-ը ներդներ Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա ավելի լավ արդյունքների կհասներ։
Սամվել Բաբայան
15.05.2009 ● 17:22
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի՝ Երևանին դեմ դուրս գալուն, ապա արցախահայությունը որևէ ձևով չի հակադրվի Երևանին, քանի դեռ իր անվտանգությանը որևէ բան չի սպառնում: Իրական սպառնալիքի դեպքում, չկասկածեք, դիմադրություն անպայման կլինի։ Այդ մասին են վկայում պատմությունը և ներկա իրողությունները:
Գեղամ Բաղդասարյան
09.05.2009 ● 16:43
Ղարաբաղում որոշակի խլրտում է սկսվել։ Կա լուրջ մտահոգություն։ Ընդ որում, ամենատարբեր խավերում, շրջանակներում և այլն, կան մտավախություններ։ Եվ քանի որ Արցախում բևեռացվածություն չկա, չգիտեմ լա՞վ է դա, թե՞ վատ, գործում է քաղաքական ընդհանուր մեկ բևեռ։
Վարդան Օսկանյան
08.05.2009 ● 16:04
Այսօր մի քանի կարևոր հարցերի շուրջ կոնցեպտուալ մոտեցումների բացակայություն է նկատվում: Խոսքը ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կամ Ղարաբաղյան խնդրի մասին է: Քաղաքական հստակ մոտեցումների բացակայության վառ դրսևորում էր Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Տպավորություն կա, որ առաջին քայլից հետո՝ հետագա քայլերի մասին չի մտածվում:
Սոս Գիմիշյան
06.05.2009 ● 21:23
Սահմանի բացում չի լինելու։ Թուրքիան այն չի բացելու։ Թուրքիան լուրջ քաղաքական խաղ է տանում Հայաստանի հետ։ Իսկ մենք, միամտաբար, հայտնվել ենք այդ խաղում, որովհետև մեր իշխանությունները ո՛չ մտովի, ո՛չ էլ հոգով ընդունակ չեն լրջորեն պայքարել։
Մեսրոպ Հարությունյան
05.05.2009 ● 19:26
Որպես հեռուստադիտող, անկեղծ ասած, չեմ սպասում քաղաքական, վերլուծական, լրատվական հաղորդումների։ Ես դրանք, պարզապես, նայում եմ պրոֆեսիոնալ հետաքրքրությութնից ելնելով՝ առավել ևս, որ օրվա մեջ հիմնական լուրերին արդեն ծանոթացած եմ լինում։
Տիգրան Թորոսյան
04.05.2009 ● 18:13
Դեռևս մարտի վերջին առիթ եղել է, «Օտար խաղեր» հոդվածը տպագրելիս, արձանագրելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և այսօրվա իշխանությունների տեսակետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման, և արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ նաև հայ-թուրքական հարաբերությունների առումով՝ իրարից առանձնապես չեն տարբերվում։
Լյուդմիլա Սարգսյան