Քաղաքական

02.05.2026 11:57


Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ)

Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ։

Սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ եղել են իմ մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը կառուցողը, բերք ու բարիք ստեղծողը և սահմանը պահողը հենց աշխատավոր մարդն է։ Այդ պատճառով էլ մշտապես ընդգծում եմ՝ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործերով՝ գիտակցելով դրա իրական արժեքը։

Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը