Մակրոնին և Փաշինյանին միավորում է համատեղ հանցանքն Արցախի նկատմամբ
Մարդկության պատմության մեջ միշտ լինում են դեմքեր, որոնք հիշվում են հավերժորեն. լավ, կամ՝ վատ իմաստով:
Հիսուս Քրիստոսը հիշվելու է հավերժ, քանի գոյություն ունի մարդկությունը: Նույնը կարելի է ասել, Մոհամեդի մասին, Բուդդայի մասին և այլն:
Պատմության էջերից չեն մոռանալու նաև այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին կամ Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան, կամ Գարիբալդին:
Կան նաև գործիչներ, ովքեր հակասական զգացում են առաջացնում: Օրինակ Իոսիֆ Ստալինը և Ուինստոն Չերչիլը, Ռուզվելտը կամ Լենինը, Ջորջ Վաշինգտոնը կամ Պետրոս Առաջինը:
Սակայն կան նաև գործիչներ, որոնք, միանշանակ, որպես խիստ բացասական կերպարներ կմնան պատմության մեջ: Դրանք են Հիտլերն ու Գեբելսը, Թալեաթ Փաշան և Պոլ Պոտը:
Կան նաև տեղական մակարդակի գործիչներ, ովքեր նույն բացասական հետքն են թողել պատմությանբ մեջ:
Մեզ՝ հայերիս համար դա, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանն է (և նրա շրջապատը), որի վերաբերյալ դեռ պատմությունն իր խոսքն ասելու է:
Սակայն, ինչպես որ 1915-ին Օսմանյան կայսրության ղեկավարներին աջակցում էին այն ժամանակվա Գերմանիան, իր գաղտնի համաձայնագրով, կնքած 1914-ի հունվարին, Արցախի հայաթափման հարցում Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանցագործության մեջ իր մասնակցությունն ունեցան նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահն ու այն ժամանակվա Եվրախորհդի ղեկավար Շարլ Միշելը:
Հիշե՛նք, թե 2022-ին Պրահայում, ինչպես կատարվեց այդ հանցագործությունը
Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցները սենսացիոն հրապարակումներով հանդես եկան, որոնց վերնագրերում նշված էր՝ «Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»:
Այդ օրը, 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը անցկացրեցին բանակցությունների երեք փուլ, որոնք ավարտվեցին հայկական կողմի համաձայնությամբ՝ իրականացնել Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի առաջին և երկրորդ սկզբունքները, որոնք վերաբերում են երկու երկրների տարածքներին: Երկու հանրապետությունների ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որով Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում, որը միավորել էր եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդներին: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նստել էին փոքրիկ սեղանի շուրջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Քիչ անց նրանց միացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Երկրորդ փուլը քառակողմ հանդիպում էր, որտեղ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միջնորդներ էին։ Նույն քաղաքական գործիչների խումբը կրկին հանդիպեց հոկտեմբերի 7-ի գիշերը՝ Էրդողանի և Փաշինյանի միջև երկկողմ բանակցություններից հետո, և կազմվեց եզրափակիչ հայտարարություն։
Հայտարարության հիմնական կետն այն էր, որ Բաքուն և Երևանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրին՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱՊՀ-ին միանալու վերաբերյալ։ Այսպիսով, հաստատվեց միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը՝ համաձայն այդ փաստաթղթերի։
Նշենք, որ 1991 թվականին, Հայաստանը ստորագրել էր Ալմաթիի հռչակագիրը, վերապահումով, որը վերաբերում էր հենց Արցախի ինքնորոշմանը:
2022-ին Փաշինյանը հաստատեց այն, առանց վերապահումի, այսինքն՝ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Այդ քայլով Փաշինյանը վիժեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բովանդակությունը և ճանապարհ բացեց Արցախի հայաթափման համար:
Ավելին, Փաշինյանը համաձայնություն ձեռք բերեց Մակրոնի հետ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում Եվրամիության առաքելության ներգրավման վերաբերյալ։
Սակայն չորս տարի անց պարզվեց, որ Ադրբեջանն, ստանալով Լեռնային Ղարաբաղը, զրո քայլ կատարեց Հայաստանի սահմանների ճանաչման հարցում:
Այսօրվա մոտ 1000 կմ-անոց սահմանից Ադրբեջանը ճանաչել է ընդամենը... 12 կմ սահմանը Տավուշի շրջանում, այն էլ՝ հայկական կողմի զիջման արդյունքում:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am