Լրահոս

06.05.2026 15:48


Սուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի վարորդ Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից

Սուրենավանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինի վարորդ Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից

Երեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության և Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Այս խորագրի վերջին նյութերը