Անկարան վերացնում է բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի նկատմամբ
Անկարան հանում է բոլոր պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, որոնք ընդունվել էին Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հետ կապված: Այս մասին երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է Ֆրանսիայի հետ համագործակցության, բայց միայն այն դեպքում, եթե Փարիզը «պատրաստ է պարզություն մտցնել հայկական հարցում»:
Ֆաբիուսն իր հերթին մեղադրել է իր նախորդին և նրա կառավարությանը «20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների հարցում անիրատեսական մոտեցման» մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս օրինագիծը ենթադրում էր այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում, ուստի Թուրքիան հայտարարեց Ֆրանսիայի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցներ կիրառելու մասին:Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այդ օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց: