Թրամփը հայտարարել է Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի հաստատման համաձայնեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարել է, որ Լիբանանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի հաստատման շուրջ․ այն սկսելու է գործել մի քանի ժամից։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իսրայելի վարչապետը և Լիբանանի նախագահը պայմանավորվել են, որ երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես 10-օրյա հրադադարի ռեժիմ կսահմանեն հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով 17:00-ից (խմբ․ Երևանի ժամանակով 01:00-ից)»,-հայտնել է Թրամփը։
Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին հանձնարարել է աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։
Թրամփը հավելել է, որ բանակցությունների նպատակով Սպիտակ տուն կհրավիրի Իսրայելի և Լիբանանի առաջնորդներին։
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժումն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Իսրայելի բանակի դեմ մարտնչում է ոչ թե Լիբանանը, այլ «Հեզբոլլահը»։
Թրամփը հայտարարել է Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի հաստատման համաձայնեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարել է, որ Լիբանանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի հաստատման շուրջ․ այն սկսելու է գործել մի քանի ժամից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցում։