Լրահոս

26.04.2026 16:04


Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ

Ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ դեպի Գագարին ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Ս․-ն և 17-ամյա Ա․ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է թե վիրավորներից ով է վարել ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը