Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրшկոցների մեջ կասկածվողը ճանաչվել էր «Ամսվա ուսուցիչ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ զինված հարձակման մեջ կասկածվողը հանգրվանել էր այն հյուրանոցում, որտեղ անցկացվել է միջոցառումը. հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը։ Տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով, նրա մոտ հայտնաբերվել են նաև դանակներ և ատրճանակ։
ԱՄՆ դատախազությունից հայտնել են, որ կրակոցներ արձակած անձի դատավարությունը տեղի կունենա ապրիլի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար։
Նա մի քանի կրակոց է արձակել՝ թեթևակի վիրավորելով գաղտնի ծառայության գործակալի, որը զրահաբաճկոն էր հագել։ Հարձակվողը նույնպես վիրավորվել է։
Ըստ տվյալների՝ Ալենը ուսուցիչ է աշխատել C2 Education դասավանդման ընկերությունում և 2024 թվականի դեկտեմբերին ճանաչվել է «Ամսվա ուսուցիչ»։
Շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքի «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի բոլոր ներկաները, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների և ԱՄՆ վարչակազմի անդամների, այդ թվում՝ Թրամփի և նրա կնոջ մասնակցությամբ տոնական ընթրիք, տարհանվել են շենքի ներսում կրակոցներ լսելուց հետո։
Հարձակվողի լուսանկարը իր սոցիալական էջում հրապարակել է Թրամփը։
Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներ հնչեցնելու մեջ կասկածվողը ձերբակալությունից հետո խոստովանել է, որ թիրախավորել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաներին։