Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի կողմից բարձրացված հարցերն այսօր սոսկ քաղաքական օրակարգ չեն, դրանք հարյուր հազարավոր քաղաքացիների հուզող ցավոտ խնդիրներն են, որոնց մասին լռելն այլևս անհնար է։
Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մարդիկ ամեն օր հայտնվում են հարկերի, տուրքերի և անհասկանալի վարչական սահմանափակումների անդադար ճնշման տակ, երբ յուրաքանչյուր նոր որոշում ոչ թե թեթևացնում, այլ ավելի է բարդացնում նրանց առօրյան։
Ցավալի է արձանագրել, որ միայն վարորդական իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով շուրջ հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր ներքաշված են դատական գործընթացների մեջ՝ կանգնելով անելանելի պատնեշների առաջ։ Սա հենց այն իրավիճակն է, երբ գործող օրենքներն ու մոտեցումները պետք է հիմնովին վերանայվեն, քանի որ որևէ իրավական նորմ չպետք է խաթարի մարդու ազատ տեղաշարժն ու նրա կյանքի բնականոն ընթացքը։ Մենք պետք է հստակ գիտակցենք՝ մարդկանց վրա անընդհատ նոր բեռ ավելացնելով հզոր պետություն չեն կառուցում։
Ժամանակն է լսել ժողովրդի ձայնը և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կթեթևացնեն քաղաքացու հոգսը, այլ ոչ թե նրան կմղեն դեպի նորանոր խնդիրներ։ Մենք վճռական ենք և շարունակելու ենք բարձրաձայնել յուրաքանչյուր այն հարցի մասին, որը հարվածում է մեր ժողովրդի շահերին ու բարօրությանը։

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից