Աշխարհ

14.04.2026 17:25


Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Իրանում մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։

«Հարվածների է ենթարկվել շուրջ 160 մշակութային ժառանգության օբյեկտ, որոնք արտացոլում են ժամանակակից Իրանի քաղաքակրթությունը, պատմությունը և աշխարհագրությունը»,-ասել է Ֆիրտուսին։

Նրա խոսքով՝ անբարենպաստ իրադրության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել միջազգային առաքելություններ ուղարկել երկիր՝ վնասը գնահատելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը