Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։ Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։