Աշխարհ

09.03.2024 17:10


ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնա»-ին 200 միլիոն եվրո առաջարկել վինգեր Լամին Յամալի տրանսֆերի համար: Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, ֆրանսիական գրանդը Յամալին տեսնում է հարձակվող Կիլիան Մբապեի երկարաժամկետ փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամառ կհեռանա ՊՍԺ-ից և կմիանա Մադրիդի «Ռեալ»-ին:

Հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է Յամալի շահերը, այս շաբաթ հանդիպել է «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելու այս տրանսֆերի հնարավորությունը։

Ընդգծվում է, որ «Բարսելոնա»-ն դեմ է Յամալի տրանսֆերի վաճառքին, քանի որ նրան համարում է թիմի ապագա աստղ։

Այս խորագրի վերջին նյութերը