Աշխարհ

08.03.2024 16:27


Ովքե՞ր են 2023 թ-ին ամենաշատ վաստակած 10 դերասանները

Ովքե՞ր են 2023 թ-ին ամենաշատ վաստակած 10 դերասանները

Forbes-ը բացահայտել է 2023 թ-ին ամենից շատ գումար վաստակած դերասանների անունները։ Ցուցակը գլխավորում է Ադամ Սենդլերը։ Ըստ պարբերականի՝ Սենդլերի եկամուտը նախորդ տարվա ընթացքում կազմել է 73 միլիոն դոլար։ Դերասանն ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Happy Madison Productions-ը, որը զբաղվում է իր ֆիլմերից շատերի արտադրությամբ։ Բացի այդ, 57-ամյա Սենդլերը 2020-ին երկարաձգել է Netflix-ի հետ իր պայմանագիրը, որով համագործակցելու են ևս 4 ֆիլմերի շուրջ։

Երկրորդ հորզինականը պատկանում է «Բարբի» ֆիլմի աստղ Մարգո Ռոբբիին, որը նաև ֆիլմի պրոդյուսերն էր։ Դերասանուհու տարեկան եկամուտը նշվել է 59 միլիոն դոլար։ Երրորդում 45 միլիոն դոլարով Թոմ Քրուզն է։

Ցուցակը շարունակում են Ռայան Գոսլինգը և Մեթ Դեյմոնը (43 միլիոն դոլար), Ջենիֆեր Էնիսթոնը (42 միլիոն դոլար), Լեոնարդո ԴիԿապրիոն և Ջեյսոն Սթեթհեմը (41 միլիոն դոլար), Բեն Աֆլեքը (38 միլիոն դոլար) և տասնյակը եզրափակում է Դենզել Վաշինգթոնը (24 միլիոն դոլար):

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը