Աշխարհ

22.02.2024 13:56


Չինաստանում բեռնանավը երկու կես է արել կամուրջը. մեքենաներն ընկել են ջուրը (տեսանյութ)

Չինաստանում բեռնանավը երկու կես է արել կամուրջը. մեքենաներն ընկել են ջուրը (տեսանյութ)

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում բեռնատար նավը բախվել է կամրջին և քանդել կառույցի մի մասը։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Դատարկ բեռնանավը նավարկում էր Պերլ գետի երկայնքով Նանշա շրջանում գտնվող կամրջի տակ, սակայն հարվածել է կառույցի հենասյուներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արտակարգ դեպքի հետևանքով կամրջի մի մասը փլուզվել է, մի քանի ավտոմեքենաներ ընկել են ջուրը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները, զոհերի, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը