Աշխարհ

01.02.2024 16:53


Թաիլանդում վարորդը վստահել է նավիգատորին և հայտնվել հետիոտնի համար կախովի կամրջի վրա

Թաիլանդում վարորդը վստահել է նավիգատորին և հայտնվել հետիոտնի համար կախովի կամրջի վրա

Թաիլանդում մեքենա վարող կինը վստահել է նավիգատորին և քշել հետիոտնի համար նախատեսված կախովի կամրջի վրա, գրում է World of Buzz-ը։

Արտակարգ ծառայությունները ստիպված են եղել փրկել վարորդին:

Ըստ լրատվամիջոցների՝ կախովի կամրջի վրա մեքենան նկատել է տեղի բնակիչներից մեկը, որը սկզբում չի հավատացել իր աչքերին։ Մեքենայի մեջ, որի ձախ առջևի անիվը կախված էր անդունդի վրա, նստած մի կին օգնություն էր կանչում։

Դեպքի ականատեսը փրկարարներ է կանչել։ Կինը շտապօգնության ծառայություններին հայտնել է, որ մեքենայով գնացել է կախովի կամրջի վրա, քանի որ նավիգատորն այդ երթուղին է ցույց տվել: Նա վստահ էր, որ ճիշտ ճանապարհով է գնում։

Փորձագետները նշել են, որ կնոջ բախտը բերել է, որ կամուրջը դիմացել է մեքենայի ծանրությանը, և փոխադրամիջոցը ցած չի ընկել 15 մետր բարձրությունից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը