Աշխարհ

31.01.2024 12:46


Դելիում մառախուղի պատճառով տեսանելիությունը հասել է զրոյի (տեսանյութ)

Դելիում մառախուղի պատճառով տեսանելիությունը հասել է զրոյի (տեսանյութ)

Խիտ մառախուղի պատճառով Հնդկաստանի մայրաքաղաքային շրջան Դելիում խափանվել է բնականոն կյանքը։ Հետաձգվել է շուրջ 50 թռիչք, ինչպես նաև առնվազն երկու տասնյակ գնացքի մեկնում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում տեսանելիությունը հասել է զրոյի։

Դելիում և Հնդկաստանի տարբեր հատվածներում ձմռանը հաճախ է մառախուղ լինում։ Այս տարի, սակայն, Դելիում ցուրտ եղանակը մի քանի ռեկորդներ է սահմանել։ Ըստ երկրի օդերևութաբանական վարչության՝ հունվարը եղել է վերջին 13 տարիներին ամենացուրտը․ օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է ըստ Ցելսիուսի 17,7 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը