Աշխարհ

30.01.2024 21:07


Չինացին հարսի համար նախատեսված $140,000 արժողությամբ մատանին գցել է անձրևատար համակարգը. 4 օր անց այն գտնելուց հետո, հրավառություն է կազմակերպել (լուսանկար)

Չինացին հարսի համար նախատեսված $140,000 արժողությամբ մատանին գցել է անձրևատար համակարգը. 4 օր անց այն գտնելուց հետո, հրավառություն է կազմակերպել (լուսանկար)

Չինաստանի բնակիչը մեկ միլիոն յուան (140,000 դոլար) արժողությամբ նեֆրիտե և ադամանդե մատանին՝ նախատեսված որդու ապագա կնոջ համար, պատահաբար իններորդ հարկի պատուհանից գցել է ներքև:

Զարդն ընկել է անձրևաջրերի հեռացման համակարգը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան մասում՝ Գուանդունում:

Ինչպես նշում է scmp.com-ը, տղամարդը գնացել էր ոսկերիչի մոտ՝ տեսնելու զարդը: Մի պահ նա որոշել է մատանին պահել պահուհանից դուրս, որպեսզի տեսնի՝ բնական լույսի պայմաններում ինչ տեսք ունի զարդը: Չինացին մտադիր էր հատուկ պատվերով պատրաստված մատանին նվիրել ապագա հարսին:

Մատանու ընկնելուց հետո հուսահատ չինացին մի ամբողջ թիմ է վարձել՝ այն գտնելու համար: Որոնումները տևել են չորս օր: Թիմի անդամներից ամեն մեկն օրական 70 դոլար է ստացել որոնման համար:

Երբ զարդն ի վերջո հայտնաբերվել է, տղամարդն այնքան է ուրախացել, որ հրավառություն է կազմակերպել այդ առիթով: Չինացու խոսքով՝ մատանին իր համար զուտ թանկարժեք զարդ չէ, այն իրականում ավելի մեծ նշանակություն ունի, ուստի ամեն ինչ արել է այն վերագտնելու համար:

Թաղային կոմիտեից էլ ասել են, որ մատանին գտնելու գործընթացը հեշտացրել է այն փաստը, որ զուգահեռ իրականացվում էին կոլեկտորի մաքրման աշխատանքներ:

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

Աղբյուրը՝
tert.am

Այս խորագրի վերջին նյութերը