Աշխարհ

30.01.2024 19:53


Apple-ը մարտին կներկայացնի նոր MacBook Air և iPad. Bloomberg

Apple-ը մարտին կներկայացնի նոր MacBook Air և iPad. Bloomberg

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոր նոութբուքերի և պլանշետների շնորհանդես կանցկացնի 2024 թվականի մարտին։ Այս մասին Bloomberg-ը հայտնում է իր Power On տեղեկագրում։

Հրատարակության խմբագիր Մարկ Գուրմանի խոսքով՝ ամերիկյան ընկերությունը միանգամից մի քանի արտադրանքի շնորհանդես է նախապատրաստում։ Դրանց թվում կլինեն 13 և 15 դյույմանոց MacBook Air նոութբուքեր՝ M3 չիպերով, ինչպես նաև նմանատիպ պրոցեսորով iPad պլանշետներ։

Սպասվում է, որ Apple-ը թարմացումներ կներկայացնի ինչպես iPad Pro-ի, այնպես էլ iPad Air-ի, ինչպես նաև ամբողջովին նոր 12,9 դյույմանոց iPad Air-ի համար:

Pro պլանշետի հիմնական առանձնահատկությունները կլինեն M3 չիպը և OLED էկրանը, իսկ Air տարբերակը կսահմանափակվի միայն նոր պրոցեսորներով։

Պլանշետների հետ մեկտեղ պետք է հայտնվեն նոր աքսեսուարներ, այդ թվում՝ ալյումինե Magic Keyboard-ը:

Այս խորագրի վերջին նյութերը