Աշխարհ

16.01.2024 20:05


Խուլիո Իգլեսիասը ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում՝ ճամպրուկներում 40 կգ սննդի պատճառով

Խուլիո Իգլեսիասը ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում՝ ճամպրուկներում 40 կգ սննդի պատճառով

Հայտնի իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում, քանի որ նրա ուղեբեռում 40 կգ սնունդ է եղել, հայտնում է Dominican Today-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ին Պունտա Կանայի օդանավակայանում։ Բահամյան կղզիներից մեկնած երգիչը իր ուղեբեռում ունեցել է 42 կգ մթերք՝ հավ, ելակ, ազնվամորի, ճակնդեղ, սպանախ և այլ բանջարեղեն ու մրգեր։ Ճամպրուկի պարունակությունն առգրավվել է:

Արգելվում է ապրանքների ներմուծումը Դոմինիկյան Հանրապետություն։

Իգլեսիասը բազմիցս խախտել է այլ երկրներից երկիր մրգերի և բանջարեղենի ներմուծման կանոնները, պարզաբանում է պարբերականը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը