Աշխարհ

27.03.2023 09:33


Տրյուդոյի հետ մամուլի ասուլիսից հետո Բայդենը «մոլորվել» է՝ չկարողանալով ինքնուրույն գտնել ելքը (տեսանյութ)

Տրյուդոյի հետ մամուլի ասուլիսից հետո Բայդենը «մոլորվել» է՝ չկարողանալով ինքնուրույն գտնել ելքը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար դրության մեջ է հայտնվել՝ Օտտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ մամուլի ասուլիսից հետո չկարողանալավ ինքնուրույն գտնել ելքը։

Մամուլի ասուլիսը հեռարձակում էր CBS News-ը։ Հրապարակված կադրերում երևում է, որ մամուլի ասուլիսի ավարտից հետո Բայդենը չի կարողանում անմիջապես կողմնորոշվել ու գտնել ելքը, սակայն նրան օգնության է հասնում Կանադայի վարչապետը՝ ցույց տալով ճիշտ ուղղությունը։

Բայդենի ու Տրյուդոյի համատեղ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել մարտի 24-ին Օտտավայում։

Հիշեցնենք, որ Բայդենն առաջին անգամ չէ «մոլորվում» նման իրավիճակներում, ինչը շատերին ստիպում է կասկածի տակ դնել երկրի ղեկավարի ճանաչողական ունակությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը