Աշխարհ

22.03.2023 11:20


Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ)

Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ)

«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին. խոսքը ՌԴ Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն Դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևի մասին է:

Պրոֆեսորն ուշաթափվել է հրավիրված փորձագետների բուռն զրույցի ժամանակ։ Սոլովյովն ու հաղորդման հյուրերը նրան առաջին օգնություն են ցույց տվել ու բժիշկներին կանչել։

Շուտով Կարնեևն ուշքի է եկել և լրագրողներին պատմել միջադեպի պատճառների մասին։ Պրոֆեսորի խոսքով՝ ինքն իրեն վատ է զգացել, սակայն որոշել է չհեռանալ ստուդիայից, այլ սպասել ընդմիջման։ Նա պարզաբանել է, որ իր վիճակը կապված չէ ստուդիայում քննարկումների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը