Աշխարհ

20.03.2023 15:35


Տարեսկզբից ՌԴ խաղաղապահները 105 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել արցախցիներին (տեսանյութ)

Տարեսկզբից ՌԴ խաղաղապահները 105 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել արցախցիներին (տեսանյութ)

2023 թվականի սկզբից ռուսական խաղաղապահ անձնակազմի զինվորականները 105 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները բնակիչներին հանձում են այդ թվում սննդի փաթեթներ։

«Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների կողմից հավաքագրված մարդասիրական բեռը Մոսկվայից Երևան է հասցվում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Լաչինի միջանցքով բեռների առաքման անվտանգությունն ապահովում են ռուսական խաղաղապահ անձնակազմի զինծառայողները։

Բազմազավակ, ինչպես նաև սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին օգնելը ավանդույթ է դարձել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը