Աշխարհ

15.03.2023 12:56


Չարլզ Երրորդը Queen-ի կիթառահար Բրայան Մեյին շնորհել է ասպետի կոչում (լուսանկար)

Չարլզ Երրորդը Queen-ի կիթառահար Բրայան Մեյին շնորհել է ասպետի կոչում (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը լեգենդար Queen ռոք խմբի կիթառահար և համահիմնադիր Բրայան Մեյին պաշտոնապես շնորհել է ասպետի կոչում։ Արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, հայտնում է Daily Mail-ը:

Կոչումը Մեյին շնորհվել է երաժշտության, աստղաֆիզիկայի և վայրի կենդանիների պաշտպանության բնագավառներում ունեցած նվաճումների համար։ Այժմ երաժշտին կդիմեն սըր Բրայան Մեյ:

Երաժշտին ասպետի բակալավրի կոչում շնորհելու որոշման մասին հայտնի էր դարձել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։

Բրայան Մեյը ծնվել է 1947 թվականի հուլիսի 19-ին։ Նա ավարտել է Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, բայց ընդհատել իր գիտական կարիերան՝ երաժշտությամբ զբաղվելու համար։ Մեյը եղել է Queen ռոք խմբի հիմնադիր անդամը։ Նա Save Me հիմնադրամի հիմնադիրն է, որն աշխատում է կենդանիներին դաժանությունից պաշտպանելու համար։

Աղբյուրը` tert.am

68687875-11858187-image-a-12_1678799159727 68687893-11858187-image-a-14_1678799168331 68687897-11858187-image-a-13_1678799164238

Այս խորագրի վերջին նյութերը