Աշխարհ

03.03.2023 17:00


Միլիոնավոր թրթուրներ հեղեղել են Թուրքիան (տեսանյութ)

Միլիոնավոր թրթուրներ հեղեղել են Թուրքիան (տեսանյութ)

Վերջին երկրաշարժերից հետո միլիոնավոր թրթուրներ հեղեղել են Թուրքիան։ Թրթուրների կադրերը հայտնվել են համացանցում։

Տեղի գյուղացիները ահազանգում են ` ապագա բերքը վտանգի տակ է։

Փորձագետներն արդեն խոսում են բանջարեղենի և մրգերի գների հնարավոր բարձրացման մասին։

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:

Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը