Աշխարհ

24.11.2015 11:54


Եգիպտոսի հյուրանոցի մոտ պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր

Եգիպտոսի հյուրանոցի մոտ պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր

Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ 2 պայթյուն է տեղի ունեցել. 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին։

Զոհերից մեկը ոստիկան է, վիրավորներից 9–ը՝ ևս։ Նախ մահապարտը պայթեցրել է ավտոմեքենան, որոշ ժամանակ անց ևս մեկ պայթյուն է որոտացել։

Նշվում է, որ «Swiss Inn» հյուրանոցում հիմնականում ապաստանում էին խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները։

Էլ-Արիշ քաղաքը գտնվում է A321 ռուսական ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրից 100 կմ հեռավորության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը