Աշխարհ

30.04.2026 11:34


Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը

Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ առաջին խաղում (1-1) պատմական ցուցանիշ է գրանցել։

Հանդիպման 56-րդ րոպեին Ալվարեսն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ դառնալով մադրիդյան թիմի միակ գոլի հեղինակը։

​Այս գոլը հարձակվողի համար 25-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Նշված ցուցանիշին Ալվարեսը հասել է պատմության մեջ հարավամերիկացի բոլոր ֆուտբոլիստներից ամենաարագը. դրա համար նրանից պահանջվել է անցկացնել ընդամենը 41 հանդիպում։

​Ինչպես հաղորդում է հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսը, Ալվարեսն այս արդյունքով շրջանցել է իր հայրենակից Լիոնել Մեսսիին։ Լեգենդար ֆուտբոլիստից ժամանակին պահանջվել էր 42 հանդիպում՝ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում 25 գոլի սահմանագիծը հատելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը