Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել
Փաշինյան Նիկոլի հայտարարությունները, որ նայում ես Ադրբեջանի շահերի տեսանկյունից, ամեն ինչ պարզ ու հասկանալի է դառնում։ Մարդը «սատանայի փաստաբանի» դերի մեջ մտած արդարացնում է Արցախում հայկական հետքի բարբարոսաբար ոչնչացումը Ալիևի ռեժիմի կողմից՝ նորկառույց եկեղեցիներից մինչև պատմամշակութային հուշարձաններ ու գերեզմանատներ։ Դա դեռ քիչ է, մի հատ էլ այդ առումով հավասարության նշաններ է դնում Ադրբեջանի ու Հայաստանի միջև, իբրև Հայաստանում էլ մասսայաբար ոչնչացրել են ադրբեջանական չգիտեմ ինչեր։ Ասենք պատմամշակութային ժառանգություն պետք է ունենային, որ հիմա խոսեինք ոչնչնացման մասին։ Չեղած բանը ինչպես պետք է ոչնչացվեր։
Մի քանի տարի առաջ հիշում եմ՝ ինչ-որ մարդկանց գրանտ էին տվել, որ Գյումրիում մզկիթի հետքեր գտնեին։ Բայց ինչքան իրենց կոտորեցին՝ մզկիթի հետք չկար ու չկար։ Միակ աչքի ընկնող հետքը, որ թողել են Հայաստանում՝ լքված գերեզմանատներն են, որոնք գերակշիռ մեծամասնությամբ պահպանվել են։
Սա Շիրակի մարզի գյուղերից մեկի մոտ է գտնվում, թրքախոս մահմեդակաների գերեզմանատուն է։ Տապանաքարերը 35 տարուց ավել է աչքի լույսի պես պահպանում են, երևի պետական սահմանը այդպես չեն հսկում, ինչպես այս տապանաքարերը, որ հանկարծ չվնասեն։
Նիկոլի, Թորոսայն Արսենի և այլ ՔՊ-ականների տրամաբանությամբ սրանք կարելի է շատ հանգիստ վերացնել ու գյուղացիներին տրամադրել մշակելու համար։ Որ բողոքեն, կասենք՝ մեր իքնիշխան տարածքն է, ինչ ուզենք կանենք, մշակութային արժեք չներկայացնող քարեր են։ Բայց հենց գործը հասնի թրքախոս մահեմդականների քարերին, համոզված եմ՝ ՔՊ-ականները ատամներով պաշտպանելու են։
Դժբախտաբար, թե բարեբախտաբար, բարբարոսկան մոտեցնում չունենք։ Ավելին, մեր պատմամշակութային ժառանգությանն ավելի անփույթ ենք վերաբերվում, քան օտարների թողած գերեզմանաքարերին։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից