Աշխարհ

28.04.2026 14:03


Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման գործում փորձի փոխանակման, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և համակարգումն ուժեղացնելու նպատակով:

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ ընդլայնելով համագործակցությունն ու ամրապնդելով փոխգործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական հարցերում:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը