Աշխարհ

24.11.2015 11:02


Համացանցում ԻՊ անունից Վրաստանին ուղղված տեսանյութ է հրապարակվել

Համացանցում ԻՊ անունից Վրաստանին ուղղված տեսանյութ է հրապարակվել
Համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից տեղանյութ է հայտնվել՝ ուղղված Վրաստանին: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը «BBC»-ին փոխանցել է, որ ԻՊ անունից համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Տարածված տեսանյութում չորս երիտասարդ սպառնացել է նրանց, ովքեր Վրաստանում «պայքարում են» իսլամի դեմ։
Ձայնագրությունում չորս երիտասարդ դիմում է Վրաստանում ապրող մահմեդականներին՝ կոչ անելով միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ Վրաստանին սպառնում է «խալիֆայությամբ»։

«Apsny.ge»-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձով հանդես եկող երիտասարդներից մեկը Վրաստանում ապրող մահմեդական է, ով խոսում է վրացերենով: Տեսանյութի հեղինակներից մեկը Խվիչա Գոբաձեն է, ով Վրաստանում չէ: Նրա հոր՝ Իլյա Գոբաձեի խոսքով՝ ինքը տեսանյութը չի տեսել, սակայն գիտի, որ որդին Վրաստանում չէ:
«Երկու ամիս առաջ իմ որդին ընկերների հետ գնաց Թուրքիա՝ աշխատելու: Դրանից հետո ես մի քանի անգամ կապ եմ հաստատել նրա հետ, սակայն նա Վրաստան չեկավ: Ես տեղյակ չեմ, թե իմ որդին որտեղ է, տեսանյութն էլ չեմ տեսել: Մի բան գիտեմ, որ իմ որդին այստեղ չէ», - ասել է նա:
Տեսաուղերձի հեղինակներից երեքը՝ Ռոբերտ Պակսաձեն, Բադրի Իրեմաձեն և Մամուկա Անթաձեն, Օզուրգեթիի շրջանի բնակիչներ են:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը