Աշխարհ

24.11.2015 10:30


«American Airlines»–ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

«American Airlines»–ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

«American Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որում 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ կար, ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Սանտո–Դոմինգոյի Լաս–Ամերիկաս օդանավակայանում։

«Prensa Latina»–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն իջեցնելու որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը՝ շարժիչներից մեկի խափանման խատճառով։

Նշվում է, որ ամերիկյան օդանավը Հյուսիսային Քարոլինայից Կարիբյան ծովի ինքնավար հանրապետություն՝ Արուբու էր թռչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը