Աշխարհ

23.11.2015 23:33


Պուտին. «ՌԴ–ն կշարունակի օգտագործել Կասպից ծովի օդային տարածքն ԻՊ դեմ պայքարում» (տեսանյութ)

Պուտին. «ՌԴ–ն կշարունակի օգտագործել Կասպից ծովի օդային տարածքն ԻՊ դեմ պայքարում» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի առաջնորդ Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի օգտագործել Կասպից ծովի օդային տարածքն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ռուսական օդանավը պայթեցնելու մեջ մեղավոր ահաբեկիչներին պատժելու համար։

Պուտինը նշել է, որ հասկանում են՝ Կասպից ծովի երկինքն օգտագործելը որոշ երկրների համար անհարմարություններ է ստեղծում, և դրանք պետք է նվազագույնի հասցնել։

«Բայց ունենալով մեր ինքնաթիռի հետ կապված ողբերգական փորձը՝ մենք դա կանենք այնքան, որքան անհրաժեշտ կհամարենք»,–ասել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը