Աշխարհ

23.11.2015 13:51


Վլադիմիր Պուտինը 2007–ից հետո առաջին անգամ այցելել է Իրան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը 2007–ից հետո առաջին անգամ այցելել է Իրան (տեսանյութ)

Այսօր աշխատանքային այցով Թեհրան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա նրա առաջին այցն է 2007–ից հետո։ «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը կմասնակցի Գազ արտահանող երկրների (Ալժիր, Բոլիվիա, Վենեսուելա, Եգիպտոս, Իրան, Քաթար, Լիբիա, Նիգերիա, ՄԱԷ, ՌԴ, Տրինիդադ և Տոբակո, Հասարակածային Գվինեա, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող ևս 6 երկիր՝ Օման, Նիդեռնալնդներ, Պերու, Նորվեգիա, Ղազախստան և Իրաք) ֆորումին, որը մեկնարկել է նոյեմբերի 21–ին և ավարտվելու է այսօր։

Միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև Պուտինի հանդիպումներն առանձին երկրների առաջնորդների հետ։ Մասնավորապես, նա կբանակցի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և այդ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենիի հետ։

Վլ. Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ Իրանի ղեկավարության հետ ՌԴ առաջնորդը մտադիր է քննարկել միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Խոսքը Սիրիայի հակամարտության կարգավորման, իրանական միջուկային համաձայնագրի իրագործման և ահաբեկչության, մասնավորապես՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին է։

Առանձնահատուկ ուշադրության կարժանանան նաև ատոմային էներգետիկայի, ռամզա–տեխնիկական համագործակցության, առևտրա–ներդրումային փոխգործակցությանն առնչվող հարցերը։ Իրանի հետ ՌԴ–ն կստորագրի նաև մի շարք համաձայնագրեր։

Պուտինը կհանդիպի նաև Թուրքմենիայի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդովի, Վենեսուելայի և Բոլիվիայի առաջնորդներ Նիկոլաս Մադուրոյի և Էվո Մորալեսի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը