Աշխարհ

19.11.2015 13:18


Ֆրանսիայի ՆԳՆ–ն «Facebook»–ից և «Twitter»–ից պահանջել է ջնջել «Բաթաքլանում» մահացածների լուսանկարները

Ֆրանսիայի ՆԳՆ–ն «Facebook»–ից և «Twitter»–ից պահանջել է ջնջել «Բաթաքլանում» մահացածների լուսանկարները

«Facebook» և «Twitter» սոցցանցերի ղեկավարությունը Ֆրանսիայի ՆԳՆ–ից պահանջ է ստացել ջնջել Փարիզի «Բաթաքլան» համերգասրահում ահաբեկչության զոհ դարձածների լուսանկարները։ Այս մասին գրում է «gazeta»–ն՝ «Le Figaro»–ին հղումով։

ՆԳՆ ներկայացուցիչները հրապարակումները, որոնցում երևում են մահացածների մարմինները, անվանել են «մարդկային արժանապատվության ստորացում»։

Նշվում է, որ լուսանկարները ֆրանսիական դոմենի օգտատերերի համար քողարկված են եղել մոխրագույն ֆիլտրով, սակայն մյուս երկրներում դրանք տեսանելի են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը