Աշխարհ

19.11.2015 09:50


«Washington Post». փարիզյան գրոհների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանված է (տեսանյութ)

«Washington Post». փարիզյան գրոհների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանված է (տեսանյութ)

Փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը ոչնչացվել է Սեն Դենի արվարձանում ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ժամանակ։ Այս մասին հայտնում է «Washington Post»–ը՝ հետախուզական ծառայությունների տվյալներին հղումով։ Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Քազնևը հայտարարել էր, որ պարզվում է ձերբակալված և սպանված ահաբեկիչների ինքնությունը։

Հիշեցնենք՝ նախօրեին ֆրանսիացի իրավապահները շրջափակել էին Աբդելհամիդի Սեն Դենիի բնակարանը։ Գրոհի ժամանակ իր վրա ամրացված «շահիդի գոտին» էր գործի դրել տանը գտնվող բնակչուհին, որի հետևանքով հուժկու պայթյուն էր որոտացել։

Գործողության ընթացքում ձերբակալվել էր տանը գտնվող 3 ահաբեկիչ, բացի իրեն պայթեցրած շահիդուհուց՝ սպանվել էր նաև մեկ այլ հանցագործ, 5 ոստիկան էլ թեթև վնասվածքներ էր ստացել։ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել էր, որ տունը գրոհելու ժամանակ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ավելի քան 5 հազ կրակոց են արձակել։

«Բնակարանի դուռը, պարզվեց, զրահապատ էր, ինչն էլ դանդաղեցրեց գործողությունը»,–ասել է դատախազը։

Ավելի վաղ գրել էինք, որ Աբդելհամիդից հրաժարվել է սեփական ընտանիքը՝ հայտարարելով, որ ուրախ կլիներ նրա մահվան համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը