Աշխարհ

17.11.2015 22:41


Էյֆելյան աշտարակը շրջափակվել է զինվորականների կողմից՝ պայթյունի սպառնալիքի պատճառով (լուսանկար, տեսանյութ)

Էյֆելյան աշտարակը շրջափակվել է զինվորականների կողմից՝ պայթյունի սպառնալիքի պատճառով (լուսանկար, տեսանյութ)

Այսօր երեկոյան ահազանգ է ստացվել Էյֆելյան աշտարակում տեղադրված ռումբի մասին։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Աշտարակի տարածքն անմիջապես շրջափակել են զինվորականները, մարդկանց տարհանել են։

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ այնտեղ նույնիսկ կրակոցի ձայներ են լսվել։

Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։

Նշենք, որ նոյեմբերի 13–ի ահաբեկչություններից հետո իշխանությունները որոշում էին կայացրել Էյֆելյան աշտարակը վերաբացելու մասին։ Այն «ներկվել» էր Ֆրանսիայի դրոշի գույներով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը