Աշխարհ

17.11.2015 20:40


Շվարցենեգերը պայթեցրել է փղի ժանիքը՝ ուշադրություն հրավիրելու կենդանիների ոչնչացման վրա (տեսանյութ)

Շվարցենեգերը պայթեցրել է փղի ժանիքը՝ ուշադրություն հրավիրելու կենդանիների ոչնչացման վրա (տեսանյութ)

Ամերիկացի կինոդերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը միացել է փղերի ոչնչացման դեմ պայքարին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը նկարահանվել է Վայրի կենդանիների պահպանությամբ զբաղվող կազմակերպության (Wildlife Conservation Society) հետ։

Կազմակերպության կայքում տեղադրված տեսանյութում Շվարցենեգերը փղի մեծ ժանիք է պայթեցնում, որի համար էլ սպանում են այդ կենդանիներին։

«Այս ամառ միլիոնավոր ամերիկացիներ հանդես են եկել հօգուտ փղոսկրի առևտուրը կանոնակարգող նորմերի խստացման։ Սակայն Կոնգրեսի որոշ անդամներ համաձայն չեն դրան։ Նրանք դադարեցնում են այն օրինագծի ամենամյա ֆինանսավորումը, որն իսկապես կօգներ փղոսկրի ապօրինի առևտրի դեմ պայքարին»,–ասել է դերասանը։

Նշվում է, որ փղի ժանիքը նրան են տվել Լոս Անջելեսի գազանանոցից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը