Աշխարհ

14.11.2015 13:40


«Ростуризм»–ը կոչ է արել գնահատել «Փարիզ մեկնելու նպատակահարմարությունը»

«Ростуризм»–ը կոչ է արել գնահատել «Փարիզ մեկնելու նպատակահարմարությունը»

«Ростуризм»–ի ղեկավար Օլեգ Սաֆոնովը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին գնահատել «Ֆրանսիա մեկնելու նպատակահարմարությունն» առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն։

«Միգուցե իմաստ ունի դա անել ավելի ո՞ւշ, երբ իրավիճակը կհստակեցվի»,– «Коммерсант ФМ» ռադիոկայանի եթերում ասել է Սաֆոնովը։

Զբոսաշրջիկներին, որոնք արդեն գտնվում են Փարիզում, գերատեսչության ղեկավարը խորհուրդ է տվել հետևել ֆրանսիական իշխանություններին խորհուրդներին.

«Մարդկանց հորդորել են մնալ տանը, խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13–ի՝ լույս 14–ի գիշերը Ֆրանսիայի մի շարք շրջաններում զինված ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, որին զոհ է դարձել առնվազն 158 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը