Աշխարհ

11.11.2015 13:05


Ֆրանսիան ժամանակավորապես դուրս է գալիս Շենգենից

Ֆրանսիան ժամանակավորապես դուրս է գալիս Շենգենից

Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես՝ նոյեմբերի 13–ից դեկտեմբերի 13–ը, դադարեցնել Շենգենյան համաձայնագրի գործումը երկրում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նման քայլի պատճառը երկրի ղեկավարությունը համարել է նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 11–ը Փարիզում ՄԱԿ–ի Միջազգային կլիմայական կոնֆերանսի անցկացումը։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Քազնևի խոսքերով՝ Փարիզը մտադիր է փակել իր սահմանները մի քանի շաբաթով։ Իշխանությունները նախազգուշական նման միջոցների են դիմում, «քանի որ գոյություն ունի ահաբեկչական սպառնալիք կամ հասարակական կարգին սպառնացող վտանգ»։

«Նման մեթոդներ են ձեռնարկվում քաղաքական, սպորտային խոշոր իրադարձությունների կապակցությամբ, որոնց ընթացքում սպասվում են այցելուներ, երրորդ երկրներից գաղթականներ, որոնք կարող են կապված լինել ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների հետ»,–հստակեցրել է ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպան Մադլեն Քուրանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիային ավելի շատ անհանգստացնում է «Իսլամական պետությունից» եկող ահաբեկչական սպառնալիքը։ Խմբավորումն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան իր թիրախներից մեկն է։

Նշվում է, որ քաղաքացիների փաստաթղթերի հատուկ ստուգումները կանցկացվեն երկրի հյուսիսային մասում։ ՆԳՆ–ն երկրի սահմաններում շարժական ուղեկալներ կտեղակայի, քանի որ սահմանամերձ ստորաբաժանումների ենթակառուցվածքն ավելի վաղ լուծարվել էր։

Նշենք, որ նոյեմբերի 4–ից առանց վիզայի երթևեկելու Շենգենյան համաձայնագրից հրաժարվել է նաև Մալթան. Լա–Վալեթթեում նոյեմբերի 11–12–ը Եվրոպայի և Աֆրիկայի երկրների մասնակցությամբ ներգաղթի խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանս է տեղի ունենալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը