Աշխարհ

10.11.2015 21:21


2010–ին մահացած համարված իսպանացուն ապրելիս են գտել ծովափնյա վրանում (լուսանկար)

2010–ին մահացած համարված իսպանացուն ապրելիս են գտել ծովափնյա վրանում (լուսանկար)

Սևիլիացի բժիշկ Կառլոս Սանչես դե Սալազարը 26 տարեկան հասակում՝ 1995թ., հրաժարվել է քաղաքակրթությունից։ 2010–ին նա մահացած է համարվել։

«moya-planeta»–ի փոխանցմամբ՝ օրերս երկու սունկ հավաքող հայտարարել են, որ Իտալիայի Հյուսիսային Տոսկանայի Մարեմմա ափում՝ Քալա–Վիոլինա հրվանդանի մոտ, մի ճգնավոր վրան է խփել։ Նա սունկ հավաքողներին պատմել է, որ իսպանացի է, նախկին հոգեբույժ, անունը՝ Կառլոս, և այդտեղ է ապրում արդեն 20 տարի։ Նա ցույց է տվել իր անձնագիրը, բայց զգուշացրել է, որ լքելու է իր բնակության վայրը, քանի որ այն գտնվել է։

Սունկ հավաքողները կապվել են անհայտ կորած անձանց որոնող իսպանացի մարմինների հետ, որոնք կարողացել են մեկ ամսվա ընթացքում գտնել Կառլոսի ծնողներին։ Վերջինները անմիջապես մեկնել են Իտալիա, սակայն Կառլոսը հասցրել է անհետանալ։

Այնուամենայնիվ, նրա մայրն ասել է, որ իր համար կարևոր էր իմանալ, որ որդին ողջ–առողջ է։

«Մենք հարգում ենք նրա ընտրությունը, բայց չենք հանգստանա, մինչև նորից չգրկենք նրան, թեկուզ՝ մի ակնթարթով»,– Կառլոսի մոր խոսքերն է մեջբերում «The Daily Mail»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը