Աշխարհ

10.11.2015 20:20


Գտնվել են գիտությանը հայտնի ամենախոշոր կրծողների մնացորդները

Գտնվել են գիտությանը հայտնի ամենախոշոր կրծողների մնացորդները

Ավստրալիայի ազգային համալսարանի հնագետները հսկայական առնետների 7 տեսակի պատկանող քարացուկներ են հայտնաբերել Հարավային Թիմորի տարածքում։ Ոչնչացած կրծողները 10 անգամ գերազանցում են ժամանակակից առնետների չափերը։

Նախագծի գլխավոր հետազոտողներից մեկը՝ Ժյուլիեն Լոուիսը, նշել է, որ հնագույն այդ կենդանիները երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր առնետներն են եղել։

«Նրանցից ամենամեծը 5 կգ է կշռել՝ նման միջին չափի շանը։ Ժամանակակից առնետը կես կգ է»,–ասել է Լոուիսը։

Բացահայտումն արվել է «From Sunda to Sahul» նախագծի իրականացման ժամանակ, որի շրջանակներում հետազոտողներն ուսումնասիրում են մարդկանց վաղնջական ներգաղթերը Հարավարևելյան Ասիայի տարածքով։ Ներկայումս գիտնականները փորձում են պարզել՝ որն է եղել մոտ հազ տարի առաջ ապրող հսկայական առնետների բնաջնջման պատճառը։

«Մարդը բնակություն է հաստատել Արևելյան Թիմորի տարածքում մոտ 46 հազ տարի առաջ, այնպես որ, մարդիկ հազարավոր տարիներ համագոյակցել են այդ առնետների հետ։ Մենք գիտենք, որ մարդիկ նույնիսկ օգտագործել են այդ կենդանիներին իրենց սննդում, քանի որ գտել ենք կրակից խանձված ոսկորներ,–ասել է Լոուիսը,–ենթադրվում է, որ առնետները բնաջնջվել են այն ժամանակ, երբ մարդիկ սկսել են մետաղական գործիքներ օգտագործել, որոնցով ավելի լավ էին մաքրելով լայնացնում անտառները, քան առաջ»։

Ավստրալացի գիտնականները փորձում են պարզել՝ ավելի ստույգ երբ են առաջին մարդիկ անցել Հարավարևելյան Ասիայի կղզիներով, և ինչպես են նրանք ներազդել տեղի էկոհամակարգի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը