Թրամփի վարած «Saturday Night Live» հեռուստաշոուի վարկանիշը կտրուկ բարձրացել է
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վարած «Saturday Night Live» հեռուստահաղորդման վարկանիշն ամենաբարձրն է 2012–ից հետո։ Այս մասին գրում է «Entertainment Weekly»–ն՝ «NBC» հեռուստաալիքի տվյալներին հղումով։
Նշվում է, որ ծրագրի հեղինակությունը 6,6 է գնահատվել, որը գերազանցել է 41-րդ սեզոնի արդյունքները, երբ հաղորդումը վարում էր Մայլի Սայրուսը, իսկ հյուրը Հիլարի Քլինթոնն էր։
Հեռուստաշոուն նման բարձր վարկանիշ է ունեցել միայն 2012թ. հունվարի 7–ին, երբ այն վարում էր ամերիկացի բասկետբոլիստ Չարլզ Բարքլին, իսկ հյուրը երգչուհի և դերասանուհի Քելլի Քլարքսոնն էր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի հայտնի զավեշտաբան Լարրի Դևիդը ընդհատել է Թրամփի մենախոսությունը «NBC»–ի «Saturday Night Live»–ի եթերում՝ բղավելով՝ «Թրա՛մփ, դու ռասի՛ստ ես»։
Թրամփի հարցին՝ ինչու է նա նման բան արել, Դևիդը պատասխանել է. «Ես լսել եմ, որ եթե դա անեմ, ինձ 5 հազ դոլար կտան»։

7or.am