Աշխարհ

09.11.2015 10:05


Պենտագոնի ղեկավարը չի բացառել Սիրիա ամերիկյան լրացուցիչ ուժեր ուղարկելը

Պենտագոնի ղեկավարը չի բացառել Սիրիա ամերիկյան լրացուցիչ ուժեր ուղարկելը

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականների լրացուցիչ խմբեր կարող են ուղարկվել Սիրիա, եթե ԱՄՆ–ը «տեղական» ուժեր գտնի, որոնց հետ կարող է պայքարել «Իսլամական պետության» դեմ։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նա ասել է «ABC News»–ի հետ հարցազրույցում։

«Եթե մենք լրացուցիչ խմբեր գտնենք, որոնք ուզում են պայքարել ԻՊ դեմ, և որոնք ունակ և շարժառիթ ունեցող մարդիկ են, մենք կանենք ավելին։ Նախագահը հայտարարել է ավելին անելու իր ցանկության մասին։ Ես, իհարկե, պատրաստ եմ նրան խորհուրդ տալ անել ավելին, բայց հարկավոր են տեղական կարող ուժեր. դա կայուն հաղթանակի բանալին է»,–ասել է Քարթերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ը պատրաստվում է Սիրիա փոքրաթիվ՝ 20–30 մասնագետ ուղարկել, որոնք այնտեղ հանդես կգան իբրև խորհրդատուներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը