Կարծիք

11.02.2014 11:29


Սևակ Դանիելյան

Սևակ Դանիելյան

Այսօր աչքովս ընկավ Վրաստանի հայ համայնքի կոչը, որը կարդալուց հետո հիշեցի մի կարևոր բան. 2008 թվականից ի վեր՝ կառավարության ներկայացրած ծրագրերում ոչ մի բառ չկա վիրահայերի մասին:
Ավելին, մինչև 2008 թվականը մենք ունեինք ԱԳՆ-ին կից գործող հատուկ կառույց, որը զբաղվում էր Վրաստանում բնակվող հայերի, հայկական համայնքի հարցերով: Սակայն Սերժ Սարգսյանի` իշխանության գալուց հետո այդ մարմինը վերացվեց: Մինչև 2008 թվականը Հայաստանի և Վրաստանի միջև կար պայմանավորվածություն Ջավախքում կառուցել հայկական համալսարան: Սերժը եկավ ու այդ ծրագիրը նույնպես փակվեց: Համալսարանի փոխարեն շրջանառության մեջ դրվեց Ջավախքում նոր բանտ կառուցելու ծրագիրը:
Մինչև 2008 թվականը Վրաստանի իշխանությունները Ջավախքում նույնիսկ միջին կարգի պաշտոնյա նշանակելու համար խորհրդակցում էին Հայաստանի իշխանությունների հետ: Բայց սրա վերջն էլ եկավ, երբ իշխանությունը զավթեց Սերժ Սարգսյանը:
Այսօր իշխանության ղեկին գտնվող մարդիկ մազի չափ պետական գիտակցություն չունեն, սրանք խորը հակապետական, հակահայկական իշխանություններ են: Որքան շատ մենք սրանց հանդուրժենք, այնքան շատ նրանք կքանդեն մեր երկիրը և կքայքայեն մեր սփյուռքը:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը