Լրահոս

16.04.2026 14:00


Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ղազար Փարպեցու փողոցում: Մասնավորապես ` Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու-Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի: Ինչպես նաև Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի:

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Մասնավորապես`Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ:

Այս խորագրի վերջին նյութերը