Լրահոս

17.04.2026 15:25


Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն, «Lixiang»-ը, «BYD»-ը և «Ford»-ը

Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն, «Lixiang»-ը, «BYD»-ը և «Ford»-ը

Ապրիլի 15-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 30-ամյա Վազգեն Բ.-ի վարած «Mercedes», 35-ամյա Արթուր Ս.-ի վարած «Tesla», 42-ամյա Անդոկ Հ.-ի վարած «Ford», 34-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD», 41-ամյա Դպարտակ Ղ.-ի վարած «Hongqi», 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Kia» և 51-ամյա Արսեն Հ.-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը