Ավանում վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից (տեսանյութ)
Սիրելի քաղաքացիներ,
Վերելակների հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ՝ նույնիսկ նոր տեղադրված լինելու պայմաններում։ Ավան վարչական շրջանի մի շարք հասցեների բնակիչների խոսքով՝ վերելակները պարբերաբար դուրս են գալիս շահագործումից, հաճախ դեպքեր են արձանագրվում, երբ քաղաքացիները մնում են վերելակներում փակված։
Բացի այդ, մաքրության տեսանկյունից ևս խնդիրներ կան․ նոր գովազդային հայտարարությունները փակցվում են հների վրա՝ ստեղծելով ոչ պատշաճ և անբարեկարգ տեսք։
Հ․Գ․ Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Վերելակների հիմնանորոգում» ծրագրով նախատեսվել է շուրջ 1.73 միլիարդ դրամ։ Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել և նորերով փոխարինել բազմաբնակարան շենքերի թվով 200 վերելակ, ինչպես նաև ապահովել հին վերելակների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և տեղադրում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից