Կարծիք

04.02.2014 11:20


«Քոչարյանացավով» տառապող լրատվամիջոցները լուծում են իրենց ֆինանսական խնդիրները

«Քոչարյանացավով» տառապող լրատվամիջոցները լուծում են իրենց ֆինանսական խնդիրները

Չեմ հոգնի մեր պետականամետ, անաչառ ու ազատ լրատվամիջոցների մասին գրելուց: Տևական ժամանակ է, ինչ սրանք տառապում են «քոչարյանացավով», գիշեր-ցերեկ գրում են, իբր քննադատում, իբր վախեցնում «բոբո»-ի գալու մասով: Սակայն իրականում այս ամենի նպատակը մեխանիկորեն ստացվում է գործող վարչակարգի լեգիտիմացումը: Այսինքն, արտագաղթը, ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը, անբարոյականությունն ու «գաղջ մթնոլորտը» թողած՝ մարդիկ նախկին նախագահների մասին են գրում, առկա հրատապ խնդիրները թողած՝ ռետրոսպեկտիվ վերլուծություններ անում, որոնք նույնիսկ մոտ էլ չեն իրականությանը: Եվ այս ամենը պատահական չէ, և միանգամայն տրամաբանական է, քանի որ նմանատիպ ԶԼՄ-ի շարժառիթը զուտ տեղեկատվական չէ, այլ նեղ անձնական կամ կորպորատիվ ֆինանսական խնդիրներ լուծելն է:
Սա գրեթե նույն բանն է, ինչ եթե ղարաբաղյան պատերազմի ժամանակ լրատվամիջոցները ոչ թե ռազմաճակատի կամ ժողովրդի խնդիրների մասին գրեին, այլ, օրինակ, քննադատեին կոմունիստներին: Միակ տարբերությունը, սակայն, այսօրվա դեպքում այն է, որ Քոչարյանի ու կոմունիստների որակային հարաբերությունը հակառակ համեմատական է վերոնշված համեմատության. ավելի շուտ, գործող վարչակարգն է հիշեցնում սովետական կոմունիզմը, ընդ որում` հասկացության բացառապես հետամնաց երանգներով, ինչպիսիք են կուլակաթափությունը, կոռուպցիան, լճացումն ու հետընթացը:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը