Կարծիք

31.01.2014 11:51


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Մի քանի տարի շարունակ ասվում էր, գրվում էր, խոսվում էր այն մասին, որ ժողովրդին քամելուց հետո, փոքր և միջին բիզնեսը վերացնելուց հետո հերթը հասնելու է յուրայիններին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրակեղծիքներն արվում են ոչ միայն ընտրակաշառք բաժանելով և այլն, և այլն, այլ նաև վարչական ապարատի ու նրա անմիջական մասնակցության միջոցով։

Օգնելով կառավարող իշխանությանը վերընտրվել` գուցե ստիպված, գուցե սեփական շահերից ելնելով՝ պետական կերակրամանին մոտ գտնվելու համար, առանց հասկանալու, որ մեկ է` փուռն են գնալու, ժողովրդին կրակն են գցել։ Վերջերս սկսվել է «որս» ուտողների դեմ (ով չգիտի, որ տարբեր վարչության, ծառայությունների պետեր ու վարչարարներ ուտում են)։ Դա, իհարկե, շատ լավ է. չէ՞ որ մենք «ժողովրդավար», «օրենքի երկիր ենք», ուտողներին պետք է պատժել, բռնել–նստացնել (հետո մի հատ համաներում հայտարարել ու ներել վարչարարների մեղքերը, ինչպես եղավ վերջերս)։ Իսկ եթե ավելի լուրջ՝ իրականում ուտողներին բռնում են ոչ թե օրենքի երկիր լինելու համար, այլ նրա, որ մեկ օլիգարխի երկրում չեն կարող լինել այլ ուտողներ, այն էլ՝ պետական միջոցների «տիրակալից» ու նրա նեղ շրջապատից բացի։
Հիմա սկսել են, ասենք, քաղաքի մաքրման ու կանաչապատման պատասխանատուներից, հետո այլոց կանցնեն։

Մի խոսքով, յուրայիններին խորհուրդ եմ տալիս ամուր կապել ամրագոտիները և պատրաստվել «տիրակալի» արդար դատին։ Պետերի, տարբեր ծառայությունների շեֆերի հետ հարցերը լուծելուց հետո աչքիս պատասխանատվության կանչվեն համակուսակիցները։ Վերջիններիս դեպքում կիրառվելու է պարզ մեխանիզմ՝ կուլակաթափություն։

Հ. Գ. ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը